25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2021

Վտանգված է հակառակորդի վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձան. ԱՀ ԿԳՄ նախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել: […]

Նոր Ղազանչիում առաջ տված դիրքերը թշնամին առավոտյան նույնչափ ետ է քաշել․ Արցախպրես

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը: Նրա խոսքով՝ իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին: «Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների […]

«Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հրապարակել է հատված Քոչարյանի՝ աջակիցների հետ հանդիպումից։ «Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը. • Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։ • Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ […]

Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը: -Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ է […]

Ալիևը կարգադրել է «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հիման վրա ստեղծվել է «Ադրբեջանի Հանրապետության տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ:  

«Ընտրություններ» միջոցառումը այլ նպատակ ունի․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր էջում գրել է   «Հայտարարելով, թե հրաժարական տալով, ինքը հրաժարական չի տալիս, այլ պարզապես արձանագրում է «ընտրություններ» կոչվող միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մեծ ական դրեց այդ միջոցառման լեգիտիմության տակ։ Անկասկած, կեղծիքները օր օրի աճելու են։   Մյուս կողմից ակնհայտ է, որ ազդարարելով «ընտրություններ» կոչվող միջոցառման մասին, Նիկոլ Փաշինյանը երբևէ […]

Ապրիլի 26-ից Փաշինյանն ու ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն իրենց բնակարան․ Էդգար Ղազարյան

Սահմանադրագետ Էդգար Ղազրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։ Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը […]

Ապրիլի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 28-ին՝ ժամը  11:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  սոցիալ-հոգեբանական  ազդեցությունը մեր հասարակության կյանքում. այս տարի Հայոց ցեղասպանության օրը մեր զոհերի հիշատակի հարգանքն ու հասարակության տրամադրությունները: Ապրիլի 28-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ Ջո  Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տեքստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի