23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2021

ԱՄՆ Նախագահը կորող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դժվար է լավատես լինել: Տխուր է և ցավալի: Բայց մենք պետք է շատ սթափ հասկանանք, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թյուրքական կոալիցիայի բոլոր ձգտւմները ցեղասպանությամբ սկսված իրենց անավարտ ծրագրերի ուղղակի շարունակությունն են: Խորհրդանշական է, որ […]

Շվեդ քաղաքական գործիչը կառավարությանը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն և դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ: Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ […]

Պատմությունը չպետք է կրկնվի. ԵԺԿ փոխնախագահ

Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 878-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4001 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 24-ի դրությամբ մահվան այս […]

Պահանջատեր լինելուց առաջ ազգովի պիտի լինենք հայրենատեր․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ Ուղերձում ասված է․ «Անցած դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել: Թուրքական արնածոր յաթաղանը դեռևս կախված է հայ ժողովրդի գլխին և մնալու է որպես սպառնալիք, քանի դեռ՝ • հայ […]

Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը․ «Հրապարակ»

«Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, եւ նոր վարչապետ չընտրվի, եւս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, եւ ոչ շուտ, քան 45 օր հետո […]

Հերթական կամայական և նվաստացուցիչ որոշումը․ «Հրապարակ»

«Արցախի իշխանությունները կրնկակոխ հետեւում են հայաստանյան ավանդույթներին եւ կամայական որոշումներ կայացնում՝ իշխանությունից քաղաքացիներին կախվածության մեջ գցելով։ Մարտի 17-ին Արցախի կառավարությունն անհասկանալի որոշում է կայացրել՝ պատերազմից հետո հերթական աջակցության ծրագրով, սահմանելով, որ եթե ընտանիքի համատեղ բնակվող անդամներից մեկը՝ ամուսին, ծնող, զավակ, խուսափել է պատերազմին մասնակցելուց, ապա ընտանիքը չի կարող օգտվել վարկային աջակցությունից։ Դիցուք, եթե եղբայրներից մեկը […]

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 106-րդ տարեիցը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում  ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց […]

Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։ 20-րդ դարասկզբին հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի