20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2021

«Սպուտնիկ-V»-ի առեղծվածը․ Ժողովուրդ

Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի […]

Հասարակությունը պարտավոր է հանդուրժել լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում․ 168 Ժամ

Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։ Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, […]

ԲՀԿ ցուցակում մեծ անակնկալներ կլինեն․Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որևէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից: Ամեն դեպքում, մեզ հասած շշուկների համաձայն, բավականին մեծ անակնկալներ են սպասվում ցուցակում` իհարկե, ում համար հաճելի, ում համար էլ` […]

Սփյուռքից փող են ուզում․ Իրավունք

Սփյուռքյան մի շարք կառույցներ պետական մակարդակով գրություններ են ստացել Հայաստանից` խնդրանքով, որ աջակցություն ցուցաբերեն Արցախի փախստականների սոցիալական խնդիրները լուծելու համար: Սփյուռքում շատերն այս ամենը ցինիզմ են որակում` հաշվի առնելով, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին իրենց ուղարկած գումարները բոլորովին էլ չծառայեցին բուն նպատակին։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։   

Պարզվեց, որ պետության ամենավստահելի աղբյուրները կարող են անամոթաբար ստել և կեղծ՝ ֆեյք իրականություն ստեղծել․ Հրապարակ

Սկզբում սոցցանցերն էին, և «ֆեյք» բառը դարձավ մեր լեքսիկոնի ու կյանքի անբաժանելի մասը։ Այնպես որ անգամ իրական մարդկանց սկսեցինք կասկածել «ֆեյք» լինելու մեջ, և ողջ օրը Ֆեյսբուքում անցկացնող հանրությունը սկսեց, մի կողմից, «ֆեյքերի» դեմ անհավասար պայքար մղել, մյուս կողմից՝ «ֆեյք» իրականություն ձևավորել և «ֆեյքերով» պայքարել հակառակորդների դեմ։ Հետո հայտնվեց «ֆեյք-նյուզը», և հորինված ինֆորմացիան հեղեղեց մեր […]

Եւս մի ապտակ Կրեմլից․ Հրապարակ

Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին: Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, և, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։ Հիշեցնենք, […]

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ եղած Կարապետյանին նշանակեցին ԳՇ պետի տեղակալ

Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 7-ին հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական […]

«ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի