25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2021

201 քրգործերի վերաբերյալ նյութեր են ստացվել՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ

2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու […]

Հայաստանը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ․ Փաստ

Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում […]

Մուկուչյանը առարկություններ է ներկայացրել․ Ժողովուրդ

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական […]

Առանց Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի հետ․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը […]

Հայ հասարակությունն համաձայնություն է տվել Հայաստանն անպետություն տարածքի վերածելու ծրագրին՝ պայմանով, որ այդ տարածքում թուրքական քաբաբը կլինի հնարավորինս էժան․168 Ժամ

Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։ Արցախյան վերջին պատերազմը՝ ֆորմալ առումով սանձազերծված լինելով Արցախի ու Հայաստանի դեմ, իրականում ուղղված էր պետության, հայկականության դեմ՝ լայն իմաստով։ Պատերազմը՝ […]

Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է․ Ժողովուրդ

Մինչ ընդդիմությունը դեռևս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձևաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում: Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում […]

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն. Ադրբեջանը մինչև հիմա չի վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։ […]

Եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […]

«Չէ, Stratfor ամերիկյան գործակալության այս քարտեզը նոր չէ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Չէ, Stratfor ամերիկյան գործակալության այս քարտեզը նոր չէ։ Բայց տեղադրում եմ հիշեցնելու համար, որ դավադիր պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանն ավելի քիչ տարածք էր գրավել, քան նոյեմբերի 9-10 գիշերը՝ դավաճանի գրչի մեկ հարվածով։ Այս քարտեզը հարկ է ռեժիմով մտցնել շատերի բնական բացվածքները՝ գերագույն վիժվածքից մինչեւ էրդողանի միզապարկ դարձած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված