19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2021

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ […]

Ադրբեջանի օկուպացրած տարածքների հարցը պիտի բարձրացվի. hանդիպել են Արցախի Աժ նախագահն ու ԱԽ քարտուղարը

Մարտի 29-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է, Արցախը չի կարող լինել […]

Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին․ Թուրքիայից ազդակներ եմ ստանում, որ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը դիվանագիտական «ձիու քայլ» է անելու՝ վերջնականապես կոտրելու հայկական ազգային իմունիտետը և գրավելու Հայաստանը առանց զենքի։ Էրդողանը ցավակցություն կհայտնի «Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների (ցեղասպանության) երկու կողմի զոհերի» համար և կառաջարկի նոր […]

Նիկո՛լ, դու ՍԴ որոշումից հասկանում ես այնքան, ինչքան ես հիերոգլիֆներից. Գևորգ Պետրոսյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծված է և ինչ ուզի, դատավորները կանեն, բայց ՍԴ որոշումը սառը ցնցուղ էր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այստեղ անձերի խնդիր չկա, այլ պետության և արդարության, սիկ այն մարդիկ, ովքեր խոսում են հոդվածը փոխելու մասին, զբաղված են լարախաղացությամբ:

Ձվի գինը Զատիկից առաջ կիջնի. ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին: «Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դեֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են […]

Թուրքական ագենտների, Փաշինյանի ստերի, նոր պատերազմի և հրատապ անելիքների մասին

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Զրուցում ենք Նիկոլ Փաշինյանի սկսած քարոզարշավի, ԱԽ քարտուղարի՝ Թուրքիային թշնամի համարելը վերանայելու, ընդդիմության պայքարի, Արցախը հանձնելու, նոր վտանգների և մեր հրատապ անելիքների մասին։ yerevan.today

Մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը  բուհերի շենքերի  վաճառքի  և  ակադեմիական քաղաք կառուցելու մասին. մեր բուհական համակարգում արդյո՞ք կա նման փոփոխության անհրաժեշտություն.  այն իրականացնելու դեպքում համակարգում ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: 

Փաշինյանին աղուհացով դիմավորած գյուղի գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն էր.168.am

168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել, թեև պաշտոնապես հայտարարված չէ ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրության օր, ո՛չ էլ քարոզարշավի, այս կիրակի այցելել էր Արմավիրի մարզ, թեև նախապես հայտարարվել էր, թե նա այդ մարզ է այցելելու շաբաթ օրը, և այցի օրը փոխվեց միայն այն ժամանակ, երբ մամուլում հրապարակվեցին այն համայնքների անունները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի