19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 3, 2021

Հակասահմանադրականություն. Էլինար Վարդանյանի հոդվածը

ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։  Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Նախկինում […]

Կոռուպցիոն նոր սխեմաներ․ «Իմ Ձայնը»

Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։ Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է […]

Ո՞վ է իրականում կազմակերպել Վարդազարյանին նեղելու օպերացիան. Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է. Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն խորհրդարանում էր և իմքայլական պատգամավորները, պլանավորված ու «պասերով հարձակվեցին» նրա վրա, տարատեսակ հարցերով, վիրավորանքներով և այլ։ Դեժավյույի տեղեկություններով, այսօրվա պառլամենտական շոուն երեկ երեկոյան պլանավորվել է, ամենայն մանրամասներով։ Այդ պրոցեսին մասնակցել են այսօրվա հարց տվող պատգամավորները՝ Հրաչյա Հակոբյանը/աներձագ/, Քրիստինե Պողոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը և հատուկ հրավիրված […]

Իշխանությունը վախեցած է. այս պահին զոդում են (сварка) Ազգային ժողովի դարպասները

Իշխանությունը վախեցած է. այս պահին զոդում են (сварка) Ազգային ժողովի դարպասները Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին երբ մարդկանց հրահանգեց ներխուժել ԱԺ տարածք հայտարարեց, թե ԱԺ դարպասները պետք է այլևս բաց լինեն հանրության առջև:

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.   «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման […]

Փոքրաթիվ դավաճաններն այսօր իշխանության մեջ են, իսկ բազմաթիվ հիմարների՝ ավտոբուսներով հավաքում, բերում շարում են դավաճանների ոտքերի տակ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան կիր էջում գրել է. «Չերչիլի այս համոզմունքով (անգլիական մեթոդաբանությամբ), հենց մեր օրերում, տերերը՝ Նիկոլին օգնում են կործանել Հայաստանը։ Փոքրաթիվ դավաճաններն այսօր իշխանության մեջ են, իսկ բազմաթիվ հիմարների՝ ավտոբուսներով հավաքում, բերում շարում են դավաճանների ոտքերի տակ։ Հենց դրա համար է քաղաքականության ռահվիրա Չերչիլը դրանց անվանում Հիմարներ»։      

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի

Լրատվամիջոցներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա: Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան: Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի