25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2021

Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր

Երկնքի ճամփորդ դարձավ մեր սիրելի Տեր Կյուրեղը՝ ուսուցիչը, եղբայրը, հոգևոր հայրը և հարազատը։ Երջանիկ եմ, որ ճանաչել եմ այս մեծ հային, հոգևորականին և վայելել նրա իմաստուն խորհուրդներն ու ներկայությունը։ Օրեր առաջ կրկին հանդիպեցինք․․․։ Շատերն են նրա միջոցով Աստծուն ճանաչել և ճշմարիտ ուղին բռնել։ Բառերն անզոր են․․․։ Երկինքը հարստացավ, իսկ երկիրն աղքատացավ։ Տեր Հայրը գնաց հարուցյալ […]

Երկու ցավալի փաստ

Թուրքիան ասում է՝ Հայաստանում հեղաշրջման փորձերը անընդունելի են, այսինքն, ասել կուզի՝ Հայաստանում իշխանությունը վերցրել ենք ու չենք տալու ուժային ճանապարհով ու որպեսզի պարզ լինի, թե ինչքան վճռական են նրանք, զորավարժություն են անում մեր սահմանների մոտ: Օրինակ` Սիրիական Աֆրին զորք մտցնելիս Թուրքիան դա հիմնավորել էր սեփական սահմանների մոտ անկայունությամբ, ինչը իրենց ազգային անվտանգության սպառնալիք էր ու […]

Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.Mediaport

Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է դեռ, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ: Հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ […]

Ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի […]

Դիակը փորձում է երկրորդ «Մարտի 1» կազմակերպել ու դա խիստ հավանական է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Իրենցքայլականների վերջին հնարավորությունը Դիակը փորձում է երկրորդ «Մարտի 1» կազմակերպել ու դա խիստ հավանական է։ Նույն ժամին երկու հանրահավաքներ են կազմակերպվում ու միմյանցից մոտ հեռավորության վրա երկու երթեր են լինելու, իսկ փոխադարձ ատելությունը մեծ է։ Իրենցքայլական այն պատգամավորները, որոնք կարմիր գիծը դեռ չեն հատել, ունեն վերջին հնարավորությունը հնարավոր արյան տակ […]

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման: Ես կրկին բոլորին կոչ […]

«Ասել եմ իրանց ավտոներով գան, որ չասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով» /Տեսանյութ/

 «ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հեռախոսազանգի հաջորդ զոհը դարձել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով պատասխանելով հարցին, թե Փաշինյանի վաղվա երթին մարդ բերելու հարցում արդյո՞ք ունեն տրանսպորտի խնդիր, նշում է հետևյալը․ «Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, […]

Գռզոն, Սպայկայի Դավոն, Լֆիկը, «ՍԱՍ»-ի Արտակը, Բուռնաշը, Վիվառոյի Վիգենը ՝ հանուն կապիտուլյանտի

Գռզոն, Սպայկայի Դավոն, Լֆիկը, «ՍԱՍ»-ի Արտակը, Բուռնաշը, Վիվառոյի Վիգենը իրենց աշխատակիցներին հրահանգել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։ Նշված օլիգարխներն իրենց աշխատակիցներից զատ, Երևանից և մարզերից մարդիկ են հավաքագրում Փաշինյանին աջակցող երթին մասնակցելու համար։ Meidaport-ի տեղեկություններով՝ իշխանությունները մարդ տանելու պահանջով դիմել են նաև հայտնի այլ գործարարների, որոնցից, սակայն, մերժում են ստացել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի