20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2021

Ազգային ժողովի աշխտակիցներին հրահանգվել է աշխատաժամի ավարտից շուտ դուրս գալ խորհրդարանի շենքից և ներկայանալ Փաշինյանի հավաքին

Դեմիրճյան փողոց՝ այս պահին.Ազգային ժողովի աշխտակիցներին հրահանգվել է աշխատաժամի ավարտից շուտ դուրս գալ խորհրդարանի շենքից և ներկայանալ Փաշինյանի հավաքին :

Բաղրամյանը շարունակելու է լի լինել հայրենիքի ապագայով մտահոգ անձանց բովանդակությամբ. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բաղրամյանը շարունակելու է լի լինել հայրենիքի ապագայով մտահոգ անձանց բովանդակությամբ։ Եկե՛ք բովանդակության համար, եկե՛ք ձեզ համար, եկե՛ք մեր հայրենիքի համար»։

Փաշինյանի հավաքի համար մոբիլիզացվել է նաև կրիմինալը /տեսանյութ/

Փաշինյանի հավաքի համար մոբիլիզացվել է նաև կրիմինալը Մի խումբ թաղային հեղինակություններ այս պահին Շիշ բռնողի մերձավոր, քրեական անցյալով Ռուստամ Ստեփանյանի ուղեկցությամբ Մոնումենտից ուղևորվում են Հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն գրել է. Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ: Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին: Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, […]

Չպետք է թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ

Մարտի 1-ի հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները: Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված […]

Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝  մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների  սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի