25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2021

Դատախազությունից, ՔԿ-ից եւ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հասկացրել են, որ չեն ենթարկվելու եւ որևէ զինվորականի չեն ձերբակալի․ Ժողովուրդ

Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ […]

Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել, դատապարտում են ՀՀ բանակին․ ФСБ գնդապետ

«Թուրքիան ինչպե՞ս կարող է դատապարտել Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել` խառնվում են Հայաստանի ներքին գործերին, դատապարտում ՀՀ բանակի հայտարարությունը։ Վիճակը հանգուցալուծվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, ուրիշ տարբերակ չկա». ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության առաջին […]

Նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը․ Հրապարակ

Երեկ ԶՈւ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈւ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ […]

Ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ «Հայրենիքի փրկության շարժում»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։ Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ։  

Ոստիկանությունը ակնհայտ տատանվում է և մոտ է բանակին միանալուն: ԱԱԾ-ն նույնպես

Երեկ շատ ուշ եկա և շատ հոգնած էի, որ գրեի: Բայց երեկվա հանրահավաքից հետո վստահաբար կարող եմ արձանագրել, որ ապատիան անցնում է, մարդիկ սկսում են արթնանալ և հասկացել են, ինչ է տեղի ունենում երկրում: Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրից արդեն միացել են բողոքի ցույցերին և շարունակելու են ակտիվ մասնակցել պայքարին: Բանակը մեզ հետ է: Ոստիկանությունը […]

Արարատ Միրզոյանը բավական դժգոհ հեռացել է․ Հրապարակ

ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։ Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ […]

Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. Հրապարակ

Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։  Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։ Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են […]

Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է

Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։ Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցում է՞, թե՞ ոչ։ Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի