19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2021

Կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը։  

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, […]

Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս գալու կոչից ավելի քան երկու ժամ անց նրան աջակցելու է դուրս եկել շուրջ 300 մարդ, որոնց թվում են նաև քաղաքացիական հագուսով ոստիկաններ

Mediaport-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս գալու կոչից ավելի քան երկու ժամ անց նրան աջակցելու է դուրս եկել շուրջ 300 մարդ, որոնց թվում են նաև քաղաքացիական հագուսով ոստիկաններ, որոնց հետո նա երթ է իրականացնում Երևանում։ Այս պահին հրահանգված է բոլոր մարզպետներին, ՔՊ-ական գյուղապետերին մինչև ժամը 16.00 ամեն գնով մարդիկ բերել հանրապետության հրապարակ։

Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ կոչը

Սիրելի հայրենակիցներ, Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։ Կոչ ենք անում. ❗️Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության […]

«Բախումների վտանգը միշտ էլ կա, լարված է». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ բախումների վտանգ տեսնո՞ւմ է հիմա, ասաց. «Նախ, վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմամավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու: Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է, բայց հարցեր կան, որ պետք է […]

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում […]

Զգուշացնում եմ բոլոր գործարարներին. եթե հիմա մարդ ուղարկեք, հետո մեր մոտ մարդ չուղարկեք. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ, հիմա սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենը, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞, […]

«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է Գլխավոր Շտաբին

«Սիրելի Հայրենակիցներ․ «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը և վերահաստատում ՝ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ մեր կողմից նախկինում արված հայտարարությունը։ Կոչ ենք անում պահեստազորում գտնվող բոլոր սպաներին ու գեներալներին միանալ «Հայրենիքի Վահան» միությանը»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի