25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2021

Լենա Նազարյանի ամուսինը լուրջ տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ․ Ժողովուրդ

օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ թերթի տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ […]

Ադրբեջանցիները շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել մեր զինվորի անունից

«Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձեւով, տարբեր հնարքներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու […]

«Առանց Նիկոլ, Հայաստան»․ բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ /Տեսանյութ/

«Առանց Նիկոլ, Հայաստան». այս պահին՝ ԱԺ շենքի դիմաց ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիան։ Խորհրդարանի շենքի դիմաց և շրջակայքում իշխանությունը ոստիկանական ուժեր է կուտակել։ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում, ըստ բողոքավորների՝  ընդգրկված են հակապետական օրինագծեր: 

Իրանում հարբած ու հանդիպումը տապալած Վահան Քերոբյանը Հայաստան վերադառնալիս սկանդալ է սարքել օդանավակայանում․ Հրապարակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց տապալված հանդիպման փաստը: Հիմա էլ պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել։ Թերթի փոխանցմամբ՝ Իրանից […]

Իշխանությունը մտքափոխվել է. երբ կլինեն արտահերթ ընտրությունները. Հրապարակ

Հավանաբար, այս շաբաթ  կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին, քանի որ որոշել են լսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ […]

Եւս մի օրինագիծ ընդդեմ ԶԼՄ-ների․ Ժողովուրդ

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով: Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից: Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է […]

Արայիկ Հարությունյանը գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է եւ ուզում է «թռնել»․ Հրապարակ

Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, եւ նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։ Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված