25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 26, 2020

Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում։ Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։ Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում», […]

Իրենց համար կարեւորը ադրբեջանական GPS-ն է, ոչ թե հայ ժողովրդի պատմությունը, ոչ թե Շիրակացու «Աշխարհացույցը» /տեսանյութ/

Իրենց համար կարեւորը ադրբեջանական GPS-ն է, ոչ թե հայ ժողովրդի պատմությունը, ոչ թե Շիրակացու «Աշխարհացույցը»,-կարծում է  «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Վահե Բեգոյան․

Նիկոլ Փաշինյանը երբեք չի հանդիպի այս կամավորների հետ, ովքեր 3 ամիս է իրենց հողն են պահում՝ առանց պետության աջակցության /տեսանյութ/

Նիկոլը հանդիպել էր կամավորների հետ, բայց նա երբեք չի հանդիպի այս կամավորների հետ, ովքեր իրականում արդեն 3 ամիս է իրենց հողն են պահում: Նիկոլը խոսում էր սահմանից հոլովակներ նկարող տղաների մասին, իսկ նրա մանկլավիկները տարածում են ընդդիմության հասցեին ուղղված հայհոյախառը վիդեոները, որոնց մեծ մասը, ինչպես հետո պարզվում է, նկարել են ՊՈԱԿ-ի աշխատողները կամ այլ ֆեյք […]

Փաշինյանի բեմադրած ամենաողբերգական տեսարանը․ 168 Ժամ

Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։ Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը […]

Ամեն գնով պահել աթոռը։ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակել է պատժիչ գործողությունների համար․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Սա այն նույն Արգիշտի Քյարամյանն էր, որ 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն կարճ ժամանակ անց՝ պատերազմի ամենաթեժ օրերին, ազատվեց պաշտոնից՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, որոնց առ այսօր տրամաբանական բացատրություն չի տրվել: Այն ժամանակ Երկիրը պատերազմի ծանր փուլում էր գտնվում, և այդ […]

Եթե այսպես շարունակվի, հայերը կարող են մնալ ոչ միայն առանց Ղարաբաղի, այլ նաև առանց Հայաստանի․ Փաստ

rossaprimavera.ru-ն «Ինչու՞ են Սյունիքում Հայաստանի սահմանը գծում GPS-ով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, նա շատ է հիշատակել Իրևանի (Երևան) խանությունը, Զանգեզուրը և Սևանը: Դիտարկենք ադրբեջանական կողմի տարածքային պահանջը Սյունիքի (Զանգեզուրի) նկատմամբ: Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ունի […]

«Այսօր ռեւանշի է ձգտում մեկ անձ եւ այդ անձը Նիկոլն է». Մարգարիտ Եսայան

«Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը -Տիկին Եսայան, «Հայրենիքի փրկության շարժում»-ը կարծես այնքան էլ արդյունավետ չի։ Արդեն տեւական ժամանակ պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց նա կարծես չի պատրաստվում հեռանալ։ Ինչո՞ւ այսպես եղավ ։ -Նախ, քանի դեռ յուրաքանչյուր հայ մարդ չի ասել՝ պահանջում ենք եւ ոչ թե՝ պահանջում եք, արդյունք չի լինի։ Արձանագրենք կարեւորը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի