19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 24, 2020

Խուճապ․ նոր վարկանիշային հակառեկորդի մասին Փաշինյանին չեն տեղեկացրել․ Փաստ

թերթի տեղեկություններով, ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգեւորիչ չէ իշխանությունների համար: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը […]

Հրահանգ է իջեցվել՝ ներսից պառակտել եւ ջլատել ընդդիմությանը․ Փաստ

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ներսից պառակտել եւ ջլատել ընդդիմությանը՝ նպատակ ունենալով շուտ մարման տանել բողոքի այս ալիքը։ Միեւնույն ժամանակ, կառավարության թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություն է իջեցրել, որպեսզի բոլոր տարբերակներով ու միջոցներով վարկաբեկեն ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորաբար լիդերներին, իսկ հնարավորության դեպքում գործեր հարուցել։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։   

Նիկոլ Փաշինյանի բաղձալի աթոռն ու առաքելությունը՝ խառնել ինչքան կարող է․ Փաստ

Այսօր ով ինչպիսի կարծիք հայտնում է, արժանանում է «ստանդարտ» որակումների. այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունում կա՛մ «զոմբի» են, կա՛մ «5000 դրամանոց», կա՛մ «պիցցայակեր», էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնակռիվ են տալիս: Բոլորը՝ տասնյակ հազարավորներն անխտիր՝ եկեղեցու քահանայից սկսած՝ մինչեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ կամ հայտնի դերասան: Արդյունքում վերից վար կամ […]

Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը․ 168 Ժամ

Ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում  իր արտահայտած ամեն մի մտքից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի