24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 19, 2020

Արցախցի փախստական ընտանիքներին զգուշացվել է, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները /

Արցախցի փախստական այն ընտանիքներին, ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են կացարաններ, ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի երթին։ Այդ ընտանիքներին զգուշացվել է նաև, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները: 

Սոցապ նախարարությունից բոլոր մանկատներին հրահանգել են աշխատակազմից առնվազն 20 մարդ ուղարկել Փաշինյանի երթին

Սոցապ նախարարությունից բոլոր մանկատներին հրահանգել են աշխատակազմից առնվազն 20 մարդ ուղարկել Փաշինյանի այսօրվա երթին, այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։

Հանցագործը վերադառնում է հանցագործության վայր. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչական ռեսուրսի միջոցով երթ կազմակերպել ու գնալ Եռաբլուր։ Նա որոշել է նաև գնալ Սյունիք։ Եռաբլուրում գերեզմաններն ավելանում են, իսկ Սյունիքում տարածքները կրճատվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում։ Ստացանք պատերազմ ու կապիտուլյացիա, մարդկային ու տարածքային կորուստներ։ Ու չնայած այս ամենին նա որոշել է անձնական […]

Սրբապիղծը Եռաբլուր ոտք չի դնի․ Ազատամարտիկները Եռաբլուրում են /Ուղիղ/

Ազատամարտիկները Եռաբլուրում են հավաքվել վաղ առավոտից՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին նախապես տարածել, որում ասվում էր․ «Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։ Եռաբլուրը  մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն […]

Դեկտեմբերի 14-ին՝ նոր գերիներ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 14-ին՝ նոր գերիներ, հինգ օր առաջ, նոր գերիներ… Էն ո՞ր սրիկաներ էին ասում, դե կարեւորը պատերազմն ավարտեց, ավարտվե՞ց, արդեն Կապանն են վերցնում, գյուղերը, դիրքերը, արդեն ՀՀ տարածքներն են վերցնում… Դիտեք այս տեսանյութը, դիտեք եւ հասկացեք վերջապես՝ շուտով այ, այսպես դուք նույնպես գերի եք […]

Փաշինյանը հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հղած ուղերձում հայտարարեց, որ Սյունիքի բարձրադիր դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք, ըստ նրա, լուծելի հարցեր են: Նա նաև հաստատեց օրեր շարունակ հերքվող տեղեկությունը, ըստ որի՝ Խծաբերդ գյուղի հատվածում թշնամին նոր գերիներ է վերցրել: Հիշեցնենք, որ @Mediaport-ը […]

Եռաբլուրում արդեն պահակությունը սկսված է եւ ոչ մի անձ, ում մենք գիտակցորեն համարում ենք դավաճան, իրավունք չունի ոտք դնի մեր սրբազան վայրը /տեսանյութ/

«Եռաբլուրում արդեն պահակությունը սկսված է եւ ոչ մի անձ, ում մենք գիտակցորեն համարում ենք դավաճան եւ ունենք դրա լրիվ ապացույցները, սրանք բամբասանքներ չեն, իրավունք չունի ոտք դնի մեր ազգի համար սրբազան վայրը, որտեղ պառկած են մեր ախպերները, մեր հայրերն ու պապերը: Մենք հայերս ինչպես չենք ցանկանում, որ որեւիցե թուրք, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը ոտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված