24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 19, 2020

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անձամբ զանգահարել է բոլոր բաժինների պետերին և ստիպել, որպեսզի կոմիտեի բոլոր աշխատակիցներն այսօր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։ Թովմասյանը նաև զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից։

Նիկոլի ոտքը Եռաբլուրում նույնն է նշանակելու, ինչ Ալիեւինը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլի ոտքը Եռաբլուրում նույնն է նշանակելու, ինչ Ալիեւինը։   Տղերքն ընկան՝ մեզ պաշտպանելով։   Մեր պարտքն է հիմա պաշտպանել զոհված տղերքի գերեզմանները Նիկոլից։ #հողատու #օղռաշ»:

Հարգելի փրկարարնե՜ր, չմասնակցեք նիկոլի երթին, չսատարեք հայրենիքը վաճառած ստահակին

Հարգելի փրկարարնե՜ր, չմասնակցեք նիկոլի երթին, չսատարեք հայրենիքը վաճառած ստահակին։ Ձեր երկու գլխավոր կազմակերպիչները չեն գալու և դուք եք շալակներդ վերցնելու այդ ամոթը։ Ձեզ ստիպողներն իրենց յուրահատուկ ստահակությամբ ասելու են, որ հոժարակամ եք մասնակցել։ Մի մոռացեք’ դուք կրում եք ժողովրդի շնորհակալության համազգեստը, դուք փրկարարի երդում եք տվել, որի մեջ չկա ազգադավ ստահակի աջակցման մասին որևէ բառ։ […]

Պատմաբան գիտնականները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում են ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը: Հայտարարությունը՝ ստորև. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական […]

Վարդենիսի հոգեկան խնդիրներ ունեցող տուն ինտերնատի աշխատակազամից հենց հիմա 70 հոգի ավտոբուսով բերում են Երևան․ Mediaport

Վարդենիսի հոգեկան խնդիրներ ունեցող տուն ինտերնատի աշխատակազամից հենց հիմա 70 հոգի ավտոբուսով բերում են Երևան: Սոցապի բոլոր ՊՈԱԿ-ներին պարտադրել են 70-100 մարդ ապահովել այսօրվա երթին։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի