20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2020

Մարուքյանը ոտքի չի կանգնել. ուշագրավ դրվագ՝ ԱԱԽ վերջին նիստից /տեսանյութ/

Mediaport-ին հայտնի է դարձել, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ԱԱԽ նիստին, որին մասնակցել են նաև ընդդիմադիրները, ՀՀ վաչապետի արարողակարգի ծառայության աշխատակիցն անհատապես մոտեցել է բոլոր ներկաներին և խնդրել՝ Փաշինյանի դահլիճ մտնելու պահին ոտքի կանգնել։ Նիստի բոլոր մասնակիցները կատարել են խնդրանքը, բացի Էդմոն Մարուքյանից, որը շարունակել է նստած մնալ։ Փաշինյանի լրատվական ծառայությունը ստիպված մոնտաժել է տեսանյութը՝ […]

Տղեք դուք հաղթել եք, բարով վերադարձաք. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր տղերքը վերադարձան։   Տղեք դուք հաղթել եք, բարով վերադարձաք տուն…   Սպասում ենք մնացած տղեքին ու աղոթում նրաց համար։ #Վերադարձեք #Սպասում ենք #Աղոթում ենք»:  

Պարոնայք գեներալներ և սպաներ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարոնայք գեներալներ և սպաներ (բոլոր կառույցների)   Այսքանից հետո, երբ վերադասը ձեզ խրախուսի, դուք ի՞նչ եք պատասխանելու. «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությա՞նը»։   Բա որ ծառայում եք, ինչու՞ եք թույլ տալիս, որ այդ հանրապետությունը, ձեր աչքի առջև այսպես անարգվի, նվաստացվի ու բարոյազրկվի»։

Նախկինների ազատագրած ու շենացրած հողում ապրեցի, ներկաները տունս ու հայրենիքս հանձնեցին․ քարվաճառցի /տեսանյութ/

Զոհված ազատամարտիկի քույրը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր «պիղծ ու հակահայ» ոտքը դնել սրբավայր հանդիսացող Եռաբլուր։ Հերոսի քրոջ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով մեծացրել է Եռաբլուրն ու թշնամուն հանձնել հայրենիքը։

Տնտեսությունը կոլապսի եզրին է. դոլարի փոխարժեքը հասավ 530-ի

 Հետպատերազմյան Հայաստանում տնտեսական անկայուն վիճակը օր օրի խորանում է: Մինչ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր անելու և ենթադրյալ տնտեսական օգուտների մասին, դոլարի փոխարժեքն արդեն այսօր հասավ 530 դրամ 1 դոլարի դիմաց: Կայուն տեմպերով բարձրանում է նաև եվրոյի փոխարժեքը, զուգահեռ թանկանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին, Փաշինյանը ոչ մեկ է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի․ Իլհամ Ալիեւ /տեսանյութ/

«Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկ է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, ով իր կյանքում մի փոքր կոլխոզ չի ղեկավարել, նա մեզ սադրեց։ Արեց անընդունելի բաներ ու պատժվեց դրա համար»,-ասում է Ադրբեջանի նախագահը: Սա իսկապես ցավալի իրողություն է, որովհետև անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը դեռ […]

Զոհերի դահիճը, մահվան մունետիկը, արյան դեսպանը…. ուզում է «հարգել» զոհերի հիշատակը։ Զոհերի հանգչելու վայրում։ Այն զոհերի, որոնց իրական թվերը գիտի ու չի ասում, որոնց անունները գիտի ու չի ասում

Մի անմարդկային ու տիեզերական ստորություն կա այս ամենի մեջ….   Զոհերի դահիճը, մահվան մունետիկը, արյան դեսպանը…. ուզում է «հարգել» զոհերի հիշատակը։ Զոհերի հանգչելու վայրում։ Այն զոհերի, որոնց իրական թվերը գիտի ու չի ասում, որոնց անունները գիտի ու չի ասում… Որոնք վաղուց արդեն հանգչում են, բայց ինքը որոշել է, որ նրանց քառասունքը իր ստորագրած համաձայնագրի օրից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի