18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2020

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բուլղարիայից 50.000 հին արկ է ներկրել և նոր սպառազինության գնով վաճառել բանակին. հրետանու արկերի հետքերով

Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ իր իշխանության գալը բանակում լուծված չի եղել անգամ հրետանու արկերի խնդիրը։ Mediaport-ին հայտնի է դարձել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «լուծել» հրետանու արկերի «խնդիրը»։ Տեղեկանալով այն մասին, որ մինչ հեղափոխությունը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Բուլղարիայի հետ 50.000 արկ ձեռքբերելու և […]

«Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ՝ կորուստը մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի, ինձ ո՞վ պետք է օգնի»․ կամավորականի մայրը դիմում է հայությանը

Կամավորական Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 28-ից տղայից լուր չունի: «Հայ ժողովուրդ դիմում եմ Ձեզ Ճակատագիրը շատ դաժան գտվեց իմ նկատմամբ. ամուսինս անհայտ կորած է 1992 թվականից, որդիս՝ Գարիկ Գառնիկի Գրիգորյանը, ով 13 տարեկանից կռվել է Արցախում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, այս տարի կամավոր մեկնել է […]

Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ուջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է. «Նկատի առնելով, որ իր պաշտոնավարության ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ և սայթաքումներ` արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության կառավարման, պետական շինարարության ասպարեզներում, որ իր անկարող և ապիկար քաղաքականության պատճառով […]

Բժիշկներն և բուժաշխատողները պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ակնհայտ […]

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ. Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ․ Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ: Այսօր ժամը 16.00 ուղիղ եթերով կներկայացնեմ քրեական գործի մանրամասները:  

Սա հայ էթնոսը արմատախիլ անելու վերջին փորձն է։ Հայաստանի իշխանությունը մեծապես սխալվեց․ Վարդան Խաչատրյան /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախում եկեղեցական ժառանգությանը պատուհասած իրողությունը։ Ի՞նչ ունեինք պատերազմից առաջ և հետո. ինչպե՞ս պետք է պահպանել մնացած եկեղեցական ժառանգությունը։ Ադրբեջանը Դադիվանքը հանձնեց ուդիներին: Խաչատրյանի խոսքով՝ ռեալ վտանգված են մեր հոգեւոր-մշակութային գանձերը՝ Գանձասարը, Ամարասը։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի