24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2020

Ալիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսել քաղաքը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:   Այդ կերպ, Ադրբեջանի ղեկավարն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և ադրբեջանական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու պահանջին: […]

«Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում, որի ժամանակ նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես»:

Պետությո՞ւն է սա, 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տա՞ք. անհետ կորածի հայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փորձեցին մտնել Պաշտպանության նախարարության ընդունարան, սակայն ոստիկանները չթույլատրեցին։ Նրանք ընդունարանի դիմաց պատ են կազմել, որպեսզի հնարավոր չլինի մտնել ներս։ «Տղերք, եղբայրաբար թողեք մտնենք»,- ոստիկաններին դիմելով ասացին ակցիայի մասնակցիները, ոստիկանները դիմադրեցին։ «Պետությո՞ւն է սա, երեխուս ուղարկել եմ, եկել եմ, ասում եմ՝ թող հարցին լուծում տա, չի կարողանում, ինչի՞ չի կարողանում։ […]

ilur.am-ը տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը․ ինչո՞ւ այն չի հրապարակվել

168.am-ն այսօր հրապարակել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։ iLur-ը հրապարակել է այս նամակը՝ իր կողմից ավելացնելով հետևյալը․ «Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի […]

Նիկոլն իշխանության մնալու 0 /զրո/ շանս ունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018-ի գարնանը «դեմ»եմ քվեարկել ապագա հողատուի վարչապետ ընտրվելուն եւ 2,5 տարի շարունակ իմ կուսակից ընկերների հետ պայքարել այս ազգադավ ռեժիմի դեմ։   2018-ին ՝ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրվել եւ զգուշացրել եմ չընտրել «բանակցությունները սեփական կետից սկսող» եւ հասարակությանը «սեւ ու սպիտակի»բաժանող վարչակարգին ու նրանց […]

Դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք անձամբ մեղավոր եք. կադրեր Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի հայ համայնքի հանդիպումից

Օրերս NEWS.am-ն անդրադարձել էր մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնած՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ և Մոսկվայի իր աղբյուրներին հղում անելովնշել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին «դավաճան» են անվանել և մեղսակից տեղի ունեցածի մեջ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել էր այս տեղեկությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված