26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2020

Մինչև դեկտեմբերի 1-ը Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի․ Հրապարակ

Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձևավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։  Սակայն քաղաքական գործընթացներին լավատեղյակ շրջանակներում համոզված են, որ ՌԴ նախագահը ստեղծված […]

Անդրանիկ Քոչարյանը չի գիտակցում պետական գաղտնիքի սահմանները և հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը. ՀՀ ՊՆ

Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի […]

Հիշում եք, չէ՞, մարդամեկի հարցազրույցը BBC-ին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիշում եք, չէ՞, մարդամեկի հարցազրույցը BBC-ին։   Պատերազմից մի ամիս առաջ էր։ Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»: Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում […]

Հայկ Մարությանի հայոց քաջերը սահմանին հասան նոյեմբերի 12-ին, կապիտուլացիայից հետո, պատերազմի ավարտից օր անց, երբ խաղաղապահ զորքերն արդեն այնտեղ էին

Թատերագիր Վահրամ Սահակյանը հրապարակել է Հայկ Մարությանի լուսանկարը, մասնավորապես նշելով․ «Իսկ այս հայոց քաջերը սահմանին հասան նոյեմբերի 12-ին, կապիտուլացիայից հետո, պատերազմի ավարտից օր անց, երբ խաղաղապահ զորքերն արդեն այնտեղ էին․․․»։

Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսի օգնությամբ

Հոկեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է, գրում է yerkir.am-ը։ Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց:   Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի […]

Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալը չեմ դիմանա

Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Վերջին խոսքերից են եղել՝  Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալը չեմ դիմանա: Տեղեկացնում  է Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը։  

Ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես

Նիկոլ Փաշինյանի հերթական կապիտուլյացիոն ակտը ——————— Ինչ աստիճանի պետք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես։ Աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք (թեկուզև մի քանի հարյուր հոգանոց) եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի ու պետությունը փլուզման տանող ղեկավարի։   Երբ զինվորական հագուստ հագցրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի