25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2020

«Ասենք թե այսօր ձերբակալեցիք, վաղն էլ ձերբակալեցիք, բոլորին ձերբակալեցիք… հետո՞»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասենք թե այսօր ձերբակալեցիք, վաղն էլ ձերբակալեցիք, բոլորին ձերբակալեցիք… հետո՞: Հասկացանք, որ ռազմական դրության ռեժիմը դեռ պահում ես, բայց գոնե հասկանո՞ւմ ես, որ հրապարակում հավաքված մարդիկ քաղաքական պայքարի չեն դուրս եկել, այլ իրենց Հայրենիքի գոյությունն իմաստավորելու համար են հրապարակում: Խելացի մարդը պետք է ուրախ լիներ, որ նման քաղաքացիներ […]

ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ. Պեսկով

ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Դա չի համապատասխանում մեր ըմբռնմանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոն է ծրագրվում տեղակայել Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքում: Պեսկովը նշել է, […]

Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը. Արթուր Վանեցյան

Ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել դավաճանական իշխանությունների՝ արյունով գծված մեր սահմանները գրչի մեկ հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Մեկ տարի առաջ կոչ արեցի, ասեցի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց: Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր […]

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ. tert.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Tert.am-ի տեղեկություններով այսօր երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու ներկայանալու վերաբերյալ:

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում. ՌԴ ԶՈւ ԳՇ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Интерфакс»-ը: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի առաջադեմ զորամիավորումը վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքի և Լաչինի ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գուղատնտեսական միավորումում ժամանակավոր դիտակետերի տեղադրման միջոցով», – ասել է […]

«Ո՞մ եք պահում», «Տղերք, ամոթ ա», «Մի արեք», «Խելքի եկեք, տղերք…». Արթուր Վանեցյանը՝ ուժայիններին

Ոստիկանները Ազատության հրապարակում՝ Օպերայի շենքի աստիճանների վրա ոստիկանական պատնեշ ստեղծեցին:  Բայց ցուցարարները չեն հեռանում, նրանք շարունակում են բղավել «Նիկոլ դավաճան»: «Ո՞մ եք պահում», «Տղերք, ամոթ ա», «Մի արեք». ցուցարարները դիմում են ոստիկաններին: Այնուհետև ոստիկանները փորձում էին բերման ենթարկել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին   Արթուր Վաեցյանը կարողացավ ազատվել ոստիկանների օղակից ու ազատությւան հրապարակի […]

Հող հանձնող, երեխեքի արյան վրա տրնգի պարողները որոշել են մեզ լռեցնել. Արման Աբովյան

Արցախը հանձնած իշխանություն, անցել ես զանգվածային ձերբակալությունների, մեզ էլ ձերբակալի, չենք վախենում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Հող հանձնող, երեխեքի արյունի վրա տրնգի պարողները որոշել են մեզ լռեցնել: Չի ստացվի, է՞ս է ձեր վրեժը, գնացեք թուրքից վրեժ լուծեք», – ասաց նա:

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ». Վանեցյանը միացավ ցուցարարներին

Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց. «Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ»: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չկարողացանք կանխել, բայց դեռ ժամանակ ունենք, բոլորս համախմբված սկսկում ենք հայրենքի փրկության շարժումը, առանց վախենալու գնալու ենք առաջ: Նիկոլի ու նրա դավաճան խմբի հեռացումը այսօրվա հրամայականն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված