20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2020

«Արգելել բոլոր լայվերը՝ նախագահներից, վարչապետերից մինչև Երևանում գտնվող ու զինվորական համազգեստ հագած պատգամավոր․․․»

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․ «Մեր երկրում հիմա պետք է ՊՈՂՊԱՏՅԱ քարոզչական, կառավարչական, պետական, քաղաքական մեկ միասնական համակարգ։ Արգելել բոլոր լայվերը՝ նախագահներից, վարչապետերից մինչեւ Երեւանում գտնվող ու զինվորական համազգեստ հագած պատգամավոր, դադարեցնել պարգեւատրումներն ու կոչումների շնորհումը։ Տեղեկատվության միասնական մեկ աղբյուր ու առանց պաթոսի, բոլոր պաշտոնյաներին քշել իրենց աշխատասենյակներ՝ ԱԺ նախագահից, փոխվարչապետից մինչեւ մարզպետ ու համայնքապետ, առանց […]

Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումը համարել է Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում»

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ուրբաթ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», – ասել է Փաշինյանը: «Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայմանը համաձայնություն պետք է տան հակամարտության բոլոր […]

Արցախի նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին անդրադարձել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան, հղել հետևյալ ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական […]

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը։ «Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ»,–տեղեկացրել է նա: ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են […]

Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Օ’Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել […]

Կեսգիշերից հետո թշնամին փորձել է նոր հարձակումներ ձեռնարկել, որոնք կասեցվել են. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցած գիշերվա իրավիճակը։  «Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ»,– ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, […]

Ո՞վ կամ ի՞նչը կարող է կոտրել Բաքվի բռնապետին․ Փաստ

Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում: Ալիևը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների […]

Հուսադրող լուր։ Տնտեսությունը սկսել է շնչել․ Ժողովուրդ

«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի