25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2020

Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Մակունց

Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում  գրել է իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- գրել է նա։  

Երբ Հայաստանի նախկին գերագույն հրամանատարները կկանգնեն մեկ հարթակում․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ […]

«Բանակում հին ու նոր չկա»։ ՊՆ-ն ներգրավել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականներին

Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։ «Բանակում հին ու նոր չկա» տրամաբանության շրջանակում զինված ուժերի պատասխանատուները համակարգում ներգրավել են պատերազմի բովով անցած, ժամանակին կարեւոր դերակատարում ունեցած անձանց, որոնք այս ողջ ընթացքում […]

Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել․ Հրապարակ

Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երեւան՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի […]

Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ․ ՊՆ

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի