20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2020

Քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը. ArmLur.am /տեսանյութ/

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն համայնքի վարչական ներկայացուցիչ Աշոտ Վաթյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիսի տարածաշրջանի հրետակոծվող գյուղերին ասաց. «Հրետակոծում են, մեր դեմն ա, քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը, լրիվ տեսնում ենք, տեսադաշտը բաց էÏ,- փոխանցեց վարչական ներկայացուցիչը:

Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին. զոհված զինվորի հայր

«Սեպտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1 ամիսը)»։ Այս մասին ՖԲ-ում գրառում է արել նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։ «Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ է։ Տղաս ինչպես զոհվածներից շատերը դեռատի տարիք ուներ,ամուրի […]

Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար: «Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների […]

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: Սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը […]

«Չեմ դիմանում․․․ դադարեցրեք»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ դիմանում․․․ Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ, մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։ Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետևում եմ լրահոսին։ Եվ ամենազարմանալին այն է, որ ցավոք, Հայաստանում շարունակվում են, իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները […]

Ադրբեջանը փորձելու է նոր ճեղքումներ անել. ռազմական փորձագետ /տեսանյութ/

Այսօր առավոտվանից Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սանձազերծել նաեւՀայաստանի դեմ: Այսօր հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանի հարձակման առաջին ալիքը խեսդվեց ի շնորհիվ մեր զինվորականների անձնքազոհության: Նրա խոսքով՝ այս պահին թշնամին ռեզերվային ուժեր է կուտակում եւ կփորձի նոր ճեղքումներ անել:  

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրության միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն: «Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի