20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2020

Վաղ առավոտյան թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»։       

Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում․ Թոմաս դե Վաալ

Կովկասի ու Անդրկովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ahval-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն առաջինն է սկսել  հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նրա խոսքով, Հայաստանը պատերազմ սկսելու պատճառ չունի: «Հայկական կողմը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն իրենց ուզած տարածքը: Նրանց դրդողը ստատուս քվոն կարգավորելն է»,- ասել է դե Վաալը:  

Նայիր ինքդ քեզ, փոքր մարդ ։ Ես պատրաստվում եմ պատմել քեզ, թե իրականում դու ով ես, փոքր մարդ

Ներկայացնում ենք հատվածներ Վ. Ռայխի «Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ» աշխատությունից, որը բավականին արդիական է նաև մերօրյա իրականության համար: «Նայիր ինքդ քեզ, փո՛քր մարդ» Քեզ կոչում են Փոքր կամ Հաասրակ մարդ: Քեզ ասում են, որ եկել է քո ժամանակը՝ «Հասարակ մարդու էպոխան»: Սակայն դու այդպես մի խոսիր, փո՛քր մարդ: Թող այդպես խոսեն նրանք՝ մեծ ազգերի վարչապետերը, արհմիությունների ղեկավարները, կուշտ […]

Նյարդերից թույլերին՝ չդիտել։ Գիշերվա ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր /տեսանյութ/

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ–ին` դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ

Ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել` ներկայացնելով ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ–ին, անհապաղ միջամտել այս հարցին։ «Արցախի հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք այն քաջարի տղամարդկանց ու կանանց համար, որոնք հիմա իրենց կյանքն են վտանգում Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լուրերն ապակողմնորոշող են, և դրանք […]

Սեպտեմբերի 27․ իրավիճակի ամփոփում

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ razm.info-ն ներկայացրել է ժ․ 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձությունների ամփոփումը։ Ժ․ 00։00 դրությամբ, ըստ ՊԲ և ՊՆ հրապարակումների, հայկական զիված ուժերը խոցել են 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 2 ինժեներական զրահատեխնիկա։ […]

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի