19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2020

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]

Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ: Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ […]

«Փորձ ունեցող մարդկանցով ենք գնալու». Առաքել Մովսիսյանը սպասում է ՊՆ հրամանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 100 հոգու հավաքել է և սպասում է ՊՆ-ի հրամանին՝ սահման մեկնելու համար: «Փորձ ունեցող մարդկանցով ենք գնալու»,- ասաց Ա. Մովսիսյանը: Արցախում է ծառայող որդու մասին էլ նշեց. «Առաջին գծում է, կռվում է իմ տղան, բոլոր զինվորների հետ միասին»: Հիշեցնենք՝ Առաքել Մովսիսյանը Արցախյան […]

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն»

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։ Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է։ Սեյրան Օհանյան

Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է. սենատոր Մենենդես

Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։

«Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ […]

Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը. Հայտարարություն

Սկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. եւ սա չափազանցություն չէ: Այս մասին հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցությունն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ժողովրդի եւ հայ պետականության համար նույնությամբ կրկնվում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերը, եւ որպեսզի […]

«Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել»

Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի