19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2020

Բազմամարդ վրանային հավաք՝ արտակարգ դրության ժամանակ. «Փաստ»

«Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում: Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին, ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով: Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում […]

«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն

Եթե 1815-ի հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը անձրև չլիներ, ապա Եվրոպայի ապագան այլ կլիներ: Անձրևի մի քանի լրացուցիչ կաթիլ կտրուկ փոխեցին Նապոլեոնի ծրագրերը: Որպեսզի Վաթեռլոն Աուստերլիցի վերջը լիներ, ճակատագրին պետք էր մի փոքր անձրև։ Բավական էր, որ, չնայած տարվա այս եղանակին, ամպը սավառնի երկնքում, որ դա լինի մի ամբողջ աշխարհի փլուզման պատճառ: Այսօր ավելի ու ավելի […]

Գյումրիում սպասվող ներդրումներն այդպես էլ խոստում մնացին. «Հրապարակ»

«Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին․ բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել: Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր եւ «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ: Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ […]

Հանձնարարել են կազմել «հակահեղափոխական» հայացքներ ունեցող ուսուցիչների ցուցակները. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։ Բանն այն է, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անընդհատ թիրախավորում էին հանրակրթական դպրոցների քաղաքականացումը՝ դա իրավացիորեն համարելով անթույլատրելի երեւույթ: Սակայն տեղերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այսօր գործ ունենք ճիշտ այն երեւույթի հետ, ինչը ժամանակին […]

Թե՛ ծնունդների թիվն է աճել, թե՝ մահերի. «Ժողովուրդ»

«Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 19 հազար 372, 2018-ին 19 հազար 652: Այսինքն ծնվածների քանակն 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է՝ 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների […]

Հայկ Մարությանը «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ շուտով հրա­ժարականի դիմում է ներկայացնելու.«Իրավունք»

«Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագա­նու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրա­ժարականի դիմում է ներկայացնելու: Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապ­ված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում  չ յուրայինների, ոչ էլ գործ­նականում ողջ հասարակության ամե­նօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի