24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 24, 2020

Արսեն Թորոսյանը վերացնում է հետքերը. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության Նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն […]

«Կարո՞ղ է վաղն էլ Նիկոլի կամ մեկ այլ պաշտոնյայի խելքին փչի իր էջը հեռացնի։ Հիմա ինչ, պետք է ամեն գրածը սքրինշո՞թ անենք, պահե՞նք»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնոկան էջի ապաակտիվացման թեմային։ «Առողջապահության նախարարն ապաակտիվացրել է իր անձնական պրոֆիլը ու նաև պաշտոնական էջը Ֆեյսբուքում: Առանց որևէ բացատրության։ Խոսնակն էլ հրաժարվում է մեկնաբանել։ Ու եթե անձնական պրոֆիլը ջնջել-չջնջելն իր գործն է, հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է ջնջել պաշտոնական էջը, որի […]

Էդ աթոռն էդ ի՞նչ հաճույք ա պատճառում, որ վրայից չես իջնում. Գևորգ Պետրոսյանը՝ ԿԳՄՍ նախարարին

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Արայիկ Հարությունյանը շարունակի պաշտոնավարել, ուրեմն ես հանգիստ կարամ վաղվանից վարեմ Երևան-Մոսկվա ինքնաթիռը… Արա, ամոթ ունեցիր, հրաժարական տուր… Էդ աթոռն էդ ի՞նչ հաճույք ա պատճառում, որ վրայից չես իջնում… Էդ իիիի՞նչ հաճույք ա..»:

Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրել է. «Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։ Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։ Արդյունքում Արցախի զբոսաշրջության […]

Եթե ԿԳՄՍ նախարարը չանսա ժողովրդի պահանջին, ֆիզկապես է հայտնվելու աղբամանում. Վահագն Չախալյան

Դուրս ենք եկել պայքարի և մեր թիկունքին որևէ քաղաքական ուժ կանգնած չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը: «Մենք մեր իրազեկման ակցիաներն անելու ենք մինչև օգոստոսի 28-ը, ժամը 13.00: Իրենք խաղում են ժողովրդի զգացմունքների հետ, իրենք քանդում են այս երկիրը, քանդում են մեր ազգայինը, մեր սրբությունները, և այստեղ պետք է մենք […]

Այս իշխանությունների ազդարարած «արդարադատության բարեփոխումներից» որևէ մեկը կյանքի չի կոչվել. Գևորգ Կոստանյանը վստահ է՝ գերագույն դատարանին չենք վերադառնալու

«Անիմաստ ու անհնար նախաձեռնություն է՝ միավորել Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները։ Այսպիսի փոփոխությունները, նախևառաջ, արվում են հանրաքվեի միջոցով, որովհետև դատական իշխանության վերաբերյալ Սահմանադրության դրույթները փոփոխության են ենթարկվում միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն, այնպես չի, որ իրենք որոշել ու փոխում են, այդպես չի լինելու, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, գլխավոր նախկին դատախազ Գեւորգ […]

«Իրականում Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցն էր դիվերսիա մեր բանակի դեմ». Արմեն Աշոտյան

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկզբում՝ տեսաուղերձների ձևաչափով, ապա՝ առանձին ասուլիսով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։ Նախագահ Ս. Սարգսյանի հրապարակային մի շարք հայտարարություններին ամենատարբեր հարթակներով անդրադարձան քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում:  Տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ […]

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լիազորություննների դադարեցման հարցը չենք քննարկել. Մակունց

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լիազորություննների դադարեցման հարց այսօր չենք քննարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով վերջին շրջանում մի շարք շրջանակների կողմից ներկայացվող այդ պահանջին:   Հարցին՝ գո՞հ են Հարությունյանի աշխատանքից, Մակունցը պատասխանեց. «Մենք անձերի, թեկնածուների չենք քննարկել, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ»:    

«Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խոսելիս «…կոռուպցիոն եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ» «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» եւ նման արտահայտություններ կիրառելու համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված