18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 819 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 233-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 31 556 (+706) մարդ, այս պահին բուժվում է 7263-ը (-475): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1000 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 772 (+2), այլ պատճառներով՝ 228 (+0): Մեկ օրում մահացել է 2 մարդ:

Հետաքննությունը նշել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: Այդ մասի  ն հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։ Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ […]

Al Arabiya-ն հրապարակել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը

Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը: Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից: Շենքը գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը:

Ինչպե՞ս կարող է ռուս-բելառուսական հարաբերությունների փչանալն ազդել ՀՀ վրա․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Ռուս-բելառուսական հարաբերությունները միշտ էլ ուրույն են եղել: Մոսկվան և Մինսկը իրար միշտ համարել են ռազմավարական դաշնակիցներ, միաժամանակ պարբերաբար իրար հետ հարաբերությունները երբեմն սկանդալային բնույթ էին ստանում: Բանն այն է, Բելառուսը միշտ օգտագործել է իր տարածքը՝ որպես միջնորդ օղակ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական հարաբերություններում, որտեղից երբեմն Ռուսաստան էին հոսում այն արևմտյան ապրանքները, որոնք գտնվում էին Ռուսաստանի պատժամիջոցների տիրույթում: Մյուս […]

ԱԱԾ տնօրենը ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) եւ կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով […]

Իմքայլականները դեմ են կառավարության և նախագահի ներկայացրած թեկնածուներին․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ և թեժ քննարկումներով նիստ երբևէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ […]

Ի՞նչ է պետք անել Նիկոլից ձերբազատվելու համար. Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Նիկոլից ձերբազատվելու համար պետք է իրականացնել իրար դիամետրալ տարբեր խմբերի միջև կոնսուլտացիաներ ու միասնական պայքարի ճակատի ձևավորում։ Բաժանարար գիծը պետք է տարվի ոչ թե ազգայնականների ու ազատականների, ոչ թե ավանդապաշտների ու ազատասերների, ոչ թե հավատացյալների ու անհավատների, ոչ թե հների ու նորերի, ոչ թե սևերի կամ սպիտակների միջև, այլ նրանց […]

Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը անդրադառնում է հարցին, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունն արձագանքի Բեյրութի աղետին:  Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։  Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի