19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Մի քանի համայնքի բնակիչների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց․ ՈւՂԻՂ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է։ Ամուլսարին հարակից մի քանի գյուղի բնակիչներ, որոնք նաև աշխատում էին Լիդիան ընկերությունում, բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բացել ճանապարհը, քանի որ Լիդիանի չաշխատելու արդյունքում զրկվել են եկամտից։ Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Բժշկության աղոթք

ՆՍՕՏՏ Գարեգին բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն […]

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց է, որից 36-ը չի զեկուցվում, երկու հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. –              Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, –              «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 196 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 259-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 366 (+542) մարդ, այս պահին բուժվում է 8877-ը (-288): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 953 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 728 (+5), այլ պատճառներով՝ 225: Մեկ օրում մահացել է 5 մարդ:

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի […]

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ «Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, […]

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական սահմանի ընդհարումները շատ մտահոգիչ է համարել

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ է համարել բազմաթիվ առումներով։ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են […]

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը 2 անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից. ՊՆ

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի