20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (Armlur.am)

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Ըստ ԱԱԾ աղբյուրի՝ քրեական գործը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի […]

Կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատող է մահացել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»:

Ո՞ւր էր հանձնակատարը ադրբեջանցիների հետ կռիվների օրերին․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Այսօր վարչապետը աշխատանքից ազատեց Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի, վարչությունների և բաժնի պետերի։   Ստեղ առաջանում է երեք հարց․ 1. Եթե գրասենյակն ունի առնվազն 10 վարչություն ու բաժին, քանի՞ հոգի ա ընդհանուր աշխատում էդ կառույցում, ու էս ընթացքում ի՞նչ ծրագիր են իրականացրել, ի՞նչ արդյունք են տվել, […]

Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց իր շահեկան տարբերությունը Նիկոլ Փաշինյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից. Zham.am

Zham.am-ը գրում է․ «ՀՀ 2-րդ նախագահի երեկվա պատասխանները երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին ցույց տվեցին մեկ բան, որ ինչքան էլ մարդուն փորձեն վարկաբեկել` տարատեսակ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելով, միևնույն է հանրության համար վաղ թե ուշ ճշմարտությունը տեսանելի է դառնում:   Երեք Ռոբերտ Քոչարյանը լիովին հիշեցրեց իր իսկական լիդերության հատկանիշները: Եվ ակամայից շատերը նրան սկսեցին համեմատել Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական […]

Հեշտ հանդիպում չէր. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ տարած հաղթանակը որակել է դժվարին: «Նախորդ երեկո մենք բնավորություն ցույց տվեցինք: Հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովել տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ մրցափուլում»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրի շրջանակներում «Ռոման» արտագնա […]

Գլխավոր հարցը, որ առաջանում է՝ գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա՞. Էլինար Վարդանյան

«Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է… Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։ Հարցեր, որոնք կապված են բավարար թեստավորման […]

2-րդ նախագահի հետ համաձայն եմ, հնարավոր է, սակայն դրա հետ կան մի քանի նախապայմաններ. Արմեն Աշոտյան

2-րդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, 3 հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցի ընթացքում, խոսելով բանակցային գործընթացի մասին, ասաց, որ Արցախի հարցի վերաբերյալ  բանակցություններում տրամաբանության թելը կտրվել է։ Ըստ Քոչարյանի՝  մեր դիրքորոշումը մշտապես եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի դիրքերից, և հայտնի չէ, թե այսօրվա իշխանությունը արցախյան հարցի կարգավորումը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, […]

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը. Նարեկ Սամսոնյան

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը, իմ շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնելու է Ռուբեն Մելիքյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: «Էն որ ասում էինք թեժ աշուն նաև սա նկատի ունեինք էլի: Դատական նիստերը սկսվելու են սեպտեմբերից: Հ.Գ. Ի դեպ այսօր դատարանի դիմացից այս նկարում, պարոն Մելիքյանն ի սոլիդարություն իմ՝ բաց տարածքներում […]

Փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է

Մարինա Պողոսյանի դիմումի հիման վրա փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմաբ փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթով որպես պատասխանողի ներկայացուցիչ ներգրավվել էր «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Այս մասին հայտնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։ Նրանց փոխանցմամբ՝ երեկ կայացած նիստում, լսելով կողմերի հիմնավորումները, ՓՊ խորհուրդը կայացրել է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի