29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Աշոտ Խաչատրյանը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Թովմասյանին և Արևիկ Պետրոսյանին․ News.am

F930F882-B354-4C4C-8959-215F719F8214

News.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։ Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ […]

ԼՂ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ Զայցև

C82D6BDF-14C9-4744-ACB8-A9BAE85641D3

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը մտահոգության տեղիք է տալիս․ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է ria.ru-ն։ «Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացումը։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և միջազգային […]

Փաշինյանը հրահանգել է ամեն գնով քրգործ հարուցել Վանեցյանի նկատմամբ. «Հրապարակ»

5914575D-67A5-4297-AB3B-4A23089A574F

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Ըստ մեր տեղեկությունների, այս փուլում խոսքը դեռեւս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել եւ կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի […]

Երկիր ենք կորցնում. Միքայել Մինասյան

D4C36BEB-B612-4AC8-93FD-E2D53B7239E9

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին։ «Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, […]

Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը. Աշոտյան

Ashotyan (1)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արագ վերականգնեք Սփյուռքի նախարարությունը:   Գործից անվերադարձ ազատեք Սփյուռքի հարցերով այսօրվա հանձնակատարին:   Վերադարձեք 2015 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին:   Անհապաղ շտկեք այն ավերածությունները, որ գործել եք այդ ոլորտում»:

«Երանի Սինանյան Զարեհը գնա Հայաստանից եւ էլ ետ չգա». Մարգարիտ Եսայան

17010_b

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ վարչապետը աշխատանքից ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի կարծեմ, 10 աշխատակցի, բոլորն էլ ղեկավար կազմից։   Իսկ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հանձնակատար Զարեհ Սինանյանը գնացել էր արձակուրդ…Ինչ է կատարվում Սփյուռքի հարցերով իբր զբաղվող […]

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար

EBB0EEE0-1F32-4F72-B606-2FB08D1E457F

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասվում է հրամանագրում

Համախմբումը պետք է լինի ազգային արժեքների շուրջ. Շարմազանով

68637191_490945428373224_8535567568822337536_n

Երեք հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում այն տեսակետի վերաբերյալ, որ գործող իշխանությունը կհեռանա միայն ֆորսմաժորի պարագայում, ասաց, որ ֆորսմաժոր այժմ էլ կա՝ ընդգծելով ընդդիմության դերը․ «Իսկ տնտեսական անկումը, օրինակ, 5-10 տոկոսով ֆորսմաժո՞ր է, թե՞ ֆորսմաժոր չէ։ Իսկ եթե կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ և դրանցից որևէ […]

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

67415595-7D01-4940-AAF2-32E1B6334E61

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկում է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ, որը տևել է շուրջ 3 ժամ:  «Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը», – հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ավետիսյանը։ Անդրադառնալով իր հոր հետ կապված թեմային ՝ ՍԴ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված