19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2020

Հեշտ հանդիպում չէր. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ տարած հաղթանակը որակել է դժվարին: «Նախորդ երեկո մենք բնավորություն ցույց տվեցինք: Հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովել տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ մրցափուլում»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրի շրջանակներում «Ռոման» արտագնա […]

Գլխավոր հարցը, որ առաջանում է՝ գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա՞. Էլինար Վարդանյան

«Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է… Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։ Հարցեր, որոնք կապված են բավարար թեստավորման […]

2-րդ նախագահի հետ համաձայն եմ, հնարավոր է, սակայն դրա հետ կան մի քանի նախապայմաններ. Արմեն Աշոտյան

2-րդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, 3 հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցի ընթացքում, խոսելով բանակցային գործընթացի մասին, ասաց, որ Արցախի հարցի վերաբերյալ  բանակցություններում տրամաբանության թելը կտրվել է։ Ըստ Քոչարյանի՝  մեր դիրքորոշումը մշտապես եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի դիրքերից, և հայտնի չէ, թե այսօրվա իշխանությունը արցախյան հարցի կարգավորումը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, […]

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը. Նարեկ Սամսոնյան

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը, իմ շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնելու է Ռուբեն Մելիքյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: «Էն որ ասում էինք թեժ աշուն նաև սա նկատի ունեինք էլի: Դատական նիստերը սկսվելու են սեպտեմբերից: Հ.Գ. Ի դեպ այսօր դատարանի դիմացից այս նկարում, պարոն Մելիքյանն ի սոլիդարություն իմ՝ բաց տարածքներում […]

Փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է

Մարինա Պողոսյանի դիմումի հիման վրա փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմաբ փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթով որպես պատասխանողի ներկայացուցիչ ներգրավվել էր «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Այս մասին հայտնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։ Նրանց փոխանցմամբ՝ երեկ կայացած նիստում, լսելով կողմերի հիմնավորումները, ՓՊ խորհուրդը կայացրել է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումը։

Կողբացու այս հատվածը պետք է պահել ցուցանմուշ, թե ինչ տեսք է ունեցել փաշինյանական պոպուլիզմը․ Ֆարմանյան

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է: Դիմագիծ, որտեղ առաջնայինը ժողովրդի այսրոպեական էմոցիաներին տիրելն է, նրան ֆռռացնելն ու այսօրվա ասածը 24 ժամ հետո մոռանալը: Լրիվ մոռանալը: Ճտիկով մոռանալը: Եզնիկ Կողբացու փողոցն է Երևանում: Երևի կհիշեք, ժամանակին Նիկոլը հերթական անգամ մտավ live, ու աշխարհի հայությանը […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է […]

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Հիշեցնենք`«Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկելու ու տանջելու փաստով հարուցված քրեական գործով 6 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի