19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 390 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 73-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 26 665 (+187) մարդ, այս պահին բուժվում է 9793-ը (-121): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 932 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 711 (+6), այլ պատճառներով՝ 221 (+1): Մեկ օրում մահացել է 7 մարդ:

Ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում բյուջեի համար. 168.am

168.am-ը գրում է․ «Տնտեսական ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման համար։ Արտակարգ դրության պայմաններում պահպանվող առանձին սահմանափակումների հետևանքով ստեղծվել են խոչընդոտներ սպասարկման և ծառայությունների որոշ ոլորտների գործունեության համար։ Կան նաև, այսպես կոչված, քաղաքական խոչընդոտներ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք 1 օրինակ։ Այն […]

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի բախման մեջ հայերին է մեղադրել․ Սուրեն Սարգսյան

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նա նշել է. «Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից: Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է եւ վստահ եմ իր երկրի […]

Ադրբեջանի զինուժի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է մահացել

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  

«Խնդրում եմ, սթափվեք, հասկացեք, որ ձեր գործած ավերը կարող է տասնամյակներով իր դրոշմը թողնել մարդկանց ու երկրի զարգացման վրա». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթական թեմաներով աշխատել եմ չխոսել, քանի որ մանկավարժության տեսության մասնագետ չեմ։ Սակայն Հայաստանում եւ այլուր իմ շուրջ 35 տարվա մանկավարժական գործունեությունից կարեւոր էմպիրիկ եզրակացությունների եմ հանգել՝ մեր խնդիրների մեծագույն մասը քաղաքացիների անկրթությունից է, իսկ մեր կրթական համակարգը ունի երկու խոշորագույն պրոբլեմ ՝ հումանիզմի պակասը եւ պրոֆեսիոնալիզմի պակասը։ […]

Հռոմի պապը Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս, իսկ մեր «նեոլուսավորիչ» իշխանությունը համարում է, որ նա չպետք է ներառվի «Հայ գրականության» մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտածենք է՛լի Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Այսինքն Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար, միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսիոփա, հայ գրականության վերածննդի հիմնադիր Սուրբ Գրիգոր Նարեկացուն արժևորում և կարևորում են ամենագերադրական աստիճանակարգությամբ, իսկ մեր «մտքի տիտան նեոլուսավորիչ» իշխանությունները համարում […]

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Ֆեյսբուքյան օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել: «Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, […]

Արդյունավետ բարեփոխումների համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր․ Ղազինյան

Քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը գրում է․ «Ոլորտային բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու և ոլորտի զարգացման նոր վեկտոր մշակելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր։ Նախ և առաջ պետք է իրականացնել կարիքի գնահատում՝ հասկանալու համար ոլորտում առկա և լուծման ենթակա խնդիրների շրջանակը։ Ապա իշխող քաղաքական թիմը այդ կարիքները պետք է համադրի իր գաղափարախոսության, կուսակցական և նախընտրական ծրագրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի