18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2020

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները ձերբակալել են 13 մարդու: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի պետական կառավարման մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում ավելի քան 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքի: «Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Պերերվինսկու պուրակի խաչմերուկում և Պերերվա փողոցի խաչմերուկում քաղաքացիների […]

094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից զանգում են ադրբեջանցիները. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել […]

«Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդելն անխնա քննադատողներն այսօր պաշտոնապես շնորհակալություն են հայտնում բանակին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ. հավաքական ներուժի զարգացման մոդելն անխնա քննադատողներն այսօր պաշտոնապես շնորհակալություն են հայտնում բանակին, հայ հասարակությանն ու սփյուռքին՝ համախմբված պայքարի համար»։

ՌԴ հետ հարաբերությունների ավերումը տալիս է իր դառը պտուղները․ Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են եւ ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ Եւ երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետեւանքը նյութականանում է շատ […]

«Խայտառակվել խայտառակվել է. Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» ներառեք դպրոցական ծրագրում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քանի որ «Հայ գրականություն» առարկան վերացնում եք, տեղն անսեռ ու ամորֆ «Գրականությունն» ենք ներմուծում, կարո՞ղ է ավելի հեռու գնաք ու Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» ներառեք դպրոցական ծրագրում։   Խայտառակվել խայտառակվել է։ Երաժշտության մեջ էլ «Հայեր ջան, DUXOV»-ը մտցրեք Կոմիտասի փոխարեն»։

Արսեն Թորոսյանն ամենաքննադատվող քաղաքական գործիչն է դարձել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 118 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 57-ը՝ չեզոք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին […]

Ինքնիշխան կառավարությունը եթե էդքան պլոճիկ ունի, դեսպաններին թող նոտա տա․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է․ «Մոսկվայում, Լոսում ու բազմաթիվ այլ վայրերում հայերը և շատ են, և կազմակերպված։ Այսինքն եթե բանը հասել ա բռնությանը, մերոնք կորուստներ կունենան (ցավոք) բայց դժվար թե տանուլ տան։ Կարևորն էստեղ ոչ թե մարդկանց վարքագիծն ա, այլ պետությունների։ Դա ոչ միայն կարևոր ա, այլ վտանգավոր։ Ցավոք սրտի, Ռուսաստանը, Ամերիկան, Բելգիան և մյուսներն […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 613 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 451-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 25 734 (+490) մարդ, այս պահին բուժվում է 9969-ը (-63): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 910 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 692 (+4), այլ պատճառներով՝ 218 (+1): Մեկ օրում մահացել է 5 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի