18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2020

«Տղերք, քանի անգամ ասեմ. յան տվեք ինձանից». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱԱԾ-ն վատացե՞լ է։   Տղերք, քանի անգամ ասեմ. յան տվեք ինձանից։ Հատկապես այս իրավիճակում ձեր սրբազան պարտքը կոնտրռազվեդկան է։   Պետական կայքերի անվտանգությունն է։ Սահմանադրական կարգի պահպանման վարչության տղերքին ուղղեք ավելի կարեւոր եւ առաջնահերթ խնդիրներին։ Այսօրվա իշխանավորներով զբաղվեք։ Դուք էլ լավ գիտեք, որ դրանք, ահավասիկ, […]

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնից ազատվել է հունիսի 8-ին։  Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավիրուսային պայմաններում տեղի էր ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, որին հաջորդել էր Դավթյանի պաշտոնանկությունը։ Դավթյանն արձագանքել էր միջադեպին ու նշել. «Օրենքի առաջ […]

Շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման եւ լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 […]

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերին արված հայտարարությունները խաղաղ գործընթացի վերաբերյալ։ «Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, […]

Այս գիշեր կրակոցներ են եղել նաեւ Նոյեմբերյանի, Գեղարքունիքի, Նախիջեւանի հատվածներում. Ա. Հովհաննիսյան

Երեկ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Չեն կիրառվել  հրետանային եւ այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ:  Կրակոցները եղել են ոչ միայն բուն […]

Այս իշնությունը դատում է Յուրի Խաչատուրովին, իսկ նրա որդին թուրքի դեմ կռվելով պաշտպանում է հայրենիքը. Շարմազանով

 2016-ին մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է Ադրբեջանին՝ ծնկի է բերել։ «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ադրբեջանը խաղաղություն էր աղերսում։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանը շատ լուրջ հարված էին ստանում հայկական պատվիրակությունից»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ Ալիևը լկտիացել է, քանի որ տեսնում […]

Չորս տարի է՝ տղերքը չկան. տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել. Վադիմիր Գասպարյան

Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ  Վադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավվման հետեւանքով սպանված 3 ոստիկաններին։ «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, եւ կյանքի […]

Ինչո՞ւ են տարբեր վիրավորների թվերի մասով ԱԱԾ և ՊՆ տվյալները․ պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Վիրավորների մասով ՊՆ և ԱԱԾ տարածած տեղեկություններում հակասություններ չկան, լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թվերի մեջ իրական հակասություն չկա։ 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնց մեծ մասը ոտքի վրա է եղել, միջամտության կարիք էլ չի եղել, զինվորներն արագ վերադարձել են շարք։ 20 զինծառայողի է բուժօգնություն ցույց տրվել։ Վիճակագրությունը սա է, պարզապես քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի