20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 33 559 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 554-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 21 931 (+583) մարդ, այս պահին բուժվում է 10 832 (-44): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 796 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 607 (+15), այլ պատճառներով՝ 189: Մեկ օրում մահացել է 15 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ […]

Բուռն քննարկումներ Փաշինյանի մոտ. Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության եւ կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, […]

Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան

Բոլոր առողջ հասարակություններում գոյություն ունի ինքնապաշտպանական մի բնազդ՝ դժվար եւ օրհասական օրերին համախմբվել պետության շուրջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անգլալեզու քաղաքագիտության մեջ այս երեւույթը հայտնի է որպես rally round the flag էֆեկտ: Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր […]

ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի տանկ․ ՊՆ-ն կադրեր է հրապարակել

  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, սահմանագծից տեսանյութ հրապարակելով, տեղեկացրել է․ «Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը»։

Խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար եւ այլն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետեւություն […]

Մարտերը թուլացել են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են. ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Ալիևը դժգոհել է․ կռվի գնալ է ցանկացել ընդամենը 150 կամավոր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում բողոքել է, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը։  «Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն: Այսօր առավոտյան ես զրուցեցի զորահավաքի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի […]

Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր․ Դավիթ Տոնոյանը՝ Կասպրշչիկին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների […]

Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի. Հրապարակ

«Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի