25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2020

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, […]

Դուշանբեի վերելակում Ալիևը «ֆռցրեց» Փաշինյանին․ Շարմազանով

Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի նետ։ Մանրամասները տեսանյութում․ Հարցազրույցը ձայնագրվել է հուլիսի 9-ին՝ ադրբեջանական սադրիչ գործողություններից առաջ: politik.am

«ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիևը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը: Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է: Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել […]

Ադրբեջանի ղեկավարությունը ոգևորվելել է՝ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին․ «Հայրենիք»

Երեկ, հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, մահացել է 9 մարդ

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 151 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 182-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 19 865 (+232) մարդ, այս պահին բուժվում է 11 530 (-59)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 756 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 573 (+8), այլ պատճառներով՝ 183 (+1): Մեկ օրում մահացել է 9 մարդ: Մահվան դեպքերի […]

Խոր Վիրապից մեկնարկող ակցիայից առաջ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման ենթարկվեց

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը իր մեքենայով պատրաստվում էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Այն նախատեսված էր ժամը 11-ին։ Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել տարածքում։ Նրանք թույլ չեն տալիս ակցիա իրականացնել։ Ակցիայի մեկնարկից առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին։ Բերման ենթարկվեց նաև Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Նշենք, որ «ՎԵՏՕ»-ն հայտարարություն էր […]

Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:  

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 4-րդ զոհված զինծառայողի անունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu) սպանվել է առավոտյան Տավուշի ուղղությամբ մարտական գործողությունների վերսկսման արդյունքում: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր եւս երեք զինծառայողի՝ Սադիգով Վուգար Լյաթիֆ օղլուի, ավագ զինվոր Մամեդով Էլշադ Դյոնմեզ օղլուի եւ զինվոր Դաշդեմիրով Հայյամ Մագոմեդ օղլուի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված