25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2020

Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», – գրել է նա։

ՀՀ ոստիկանությունը վերածվել է խուլիգանախմբի․ Նարեկ Սամսոնյան

Արտակարգ դրության սահմանումն ունի մեկ նպատակ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ՀՀ ոստիկանության՝ Արտաշատի բաժնի դիմաց, որտեղ բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների։ «Արտակարգ դրությունն անում են բացառապես մի բանի համար՝ որ մենք չկարողանանք հավաքներ անել։ Արտակարգ դրության […]

Մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք կորոնավիրուսի օրական մոտ 140 նոր դեպք. ՀՀ պարետ

Հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում ոստիկանների կողմից արձանագրված խախտումները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն: Տիգրան Ավինյանը միաժամանակ նկատեց, որ համեմատաբար նվազել են տնտեսվարողների շրջանում խախտումները: […]

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:   ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի […]

«Անհնար է, պարոն Փաշինյան, ոչ Ձեր, ոչ մեր հարգելի ոստիկանների ժամանակը մի ծախսեք: Դուք հիմա շատ ավելի կարևոր գործեր ունեք Տավուշում». Հայկ Մամիջանյան

«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Վերջինիս խոսքով՝ սա դասական […]

«Դու տեղեկանք չունե՞ս, զեկուցող չունե՞ս, գենշտաբ չունե՞ս, ռազվեդկա չունե՞ս, ի՞նչ է նշանակում՝ տպավորություն ստացա». Աշոտյանը՝ Փաշինյանին

Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, Ն. Մալյանին և, ըստ ոստիկանության տվյալների՝ թվով 48 անձանց առավոտյան բերման էին ենթարկել Խոր Վիրապի տարածքից: Ն. Մալյանն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Երևան՝ ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման օրենքների ընդունման […]

Ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչ. Աննա Հակոբյան

Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր: Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ: Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հորդորում է ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի […]

Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը բերման ենթարկվեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմացից Նարեկ Սամսոնյանին, ոստիկանության դիմաց հավաքված այլ քաղաքացիների, այդ թվում  «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։  Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ  այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային […]

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան (Armlur.am)

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ: Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Դիտարկմանը, որ պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ եւ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները, Հակոբյանն ասել է. «Միակ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի