20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2020

«Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները փաստորեն ծառայեցին իրենց նպատակին». Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա  Մկրիտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանին Սասուն Միքայելյանի կողմից հասցված «դաստիարակչական» ապտակները փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։ Լուսավոր Հայաստան խմբակցությանը պարբերական ու հրապարակային ստորացումները «Իմ քայլի» կողմից փաստորեն ծառայեցին իրենց նպատակին։ Հնազանդության և հպատակության ճանապարհն իրավունքից ու ազնվությունից գերադասելի եղավ ԼՀԿ բոլոր պատգամավորների համար։ «Իրավականության շրջանակներում ենք գործում».- ԼՀԿ։ Ո՞ր […]

ՍԴ դատավորներս խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ. Հայտարարություն

Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային կառույցները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային […]

Իմքայլական երկու պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով․ Դիմակ չե՞ն կրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով:  Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսի թեստը դրական արդյունքի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ […]

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան («Փաստինֆո»)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, […]

«Ձեր համար առանց լայվի ու ստատուսի հայրենիքին ծառայելը անիմաստ է». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական լիբերալիզմ = երեսպաշտությո՞ւն  Ես նկատել եմ, որ աշխարհի ամենաանհանդուրժող մարդիկ հանդուրժողականություն քարոզող լիբերալներն են։ Լրիվ լուրջ։ Շուռնուխում հարեւանի տանից եկող օրգիայի աղմուկի վրա ջղայնացած կռիվ սարքող գյուղացին գազազած լիբերալից հազար գլուխ տոլերանտ է։ Կեղծ լիբերալները իրենց խեղված տրամաբանությամբ պայքարում են, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, […]

Էդմոն, ծախվը՞մ ես

Top-news.am-ը գրում է. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: Եւ այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ […]

Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։ Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսացող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում […]

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերը պատրաստ են․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման […]

Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը. Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն առ այն, որ չեն միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում: «Ճանապարհն ու փորձությունը լավագույն հանգամանքներն են մարդու իրական պատկերն ընկալելու համար։ Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը»,- գրել է նա և հավելել, որ Սասուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի