20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2020

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական […]

«Երբ խելքն ու գեղեցկությունը ներդաշնակ են»․ Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ ու էլեգանտ կերպարում

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Արփինե Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է հմայիչ ու դասական կերպարում։ Նա կրում է ճերմակ բլուզ, մանուշակագույն պիջակ։ Արձակել է ալիքավոր վարսերն ու նուրբ շպարը համադրել հագուստի երանգների հետ։ Քաղաքական գործչի կերպարն […]

«Հանուն Ձեր շահերի ու ամեն կերպ ձեր ճշմարտացի լինելը ապացուցելու՝ պատրաստ եք պետական գաղտնիք հրապարակել». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Գիտե՞ք, տեղյա՞կ եք, որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից ՆՈՐ համակարգեր։ Հայաստանը ձեռք է բերել ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Եվ ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում», սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Միքայել Մինասյանը […]

«Բակո Սահակյանը հաստատ գիտի, որ Արայիկ Հարությունյանի ասածը կեղծ է, սխալ և մտացածին, և ճիշտ կանի՝ չլռի…». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարություն է արել, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է։ Անկեղծ եմ ասում, շատ տխրեցի էս կարգի ուրացումից, էս կարգի պոզով-պոչով ստից, մանավանդ, երբ դա անում է Արցախի նախագահը… Եվ կուզեի, որ ԱՀ-ի […]

«30 արծաթի դիմաց ուրացողները՝ մեր օրերում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 արծաթի դիմաց ուրացողները՝ մեր օրերում: Այսօր իր հրամանատարին ուրացողը վաղն ո՞ւմ է ուրանալու: «Մարդն ու անասունը տարբերվում են հիշողությամբ»: Հրանտ Մաթեւոսյան»:

«Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահը պիտի մտածի ոչ թե իր պաշտոնի, այլ երկրի մասին։ Արցախի նախագահը պետք է չթաքնվի իր ռազմավարական պաշտոնի հետեւում ու կարծի թե սթից-մթից կարա խոսի։ Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի, այլ սեփական պետական ինքնությունն ունենա։ Արցախի նախագահն իր կյանքի պատվաբեր անցյալը չպետք է […]

Կոչ եմ անում ձեզ, որպեսզի զերծ մնաք Ալիևյան կլանի՝ հակաարցախյան լոբբիստական խմբակի, անհեթեթ արտահայտություններ անելուց. Տիգրան Վարդանյանը՝ ԱՀ նախագահի մամլո խոսնակին

Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակին Погосян Ваграм (Poghosyan Vahram), երբ սրանից հետո կլսեք Սերժ Սարգսյան անուն ազգանունը, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ շա՜տ երկար մտածեք իրեն վերաբերյալ անդրադառնալուց առաջ, որովհետև մամլո խոսնակ լինելը դա չի նշանակում իրավունք ունենալ խոսել մարդկանցից կամ արժեքներից, որոնց բարոյական իրավունքն անգամ չունեք: Ու շատ երկար մտածեք, որովհետև կյանքը հետաքրքիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի