20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2020

Վարչապետը վատ մեկնաբանություններ գրողների կոչ է անում ջնջել դրանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևորդներին կոչ է արել իր տեղադրած՝ հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ լուսանկարների տակից ջնջել վիրավորական մեկնաբանությունները: Փաշինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ.   Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: […]

Սկսում է իրավիճակ, երբ վերևները չեն կարող ապրել հին ձևով, ներքևները՝ չեն ուզում

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «2018-ին արված մի վերլուծություն ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ մաս 2-րդ Թե ինչքան կշարունակվի նման իրավիճակը, կախված է հիմնականում իշխանությունների վարքագծից, մասամբ նաեւ ընդդիմության գործելակերպից։ Հաճախ իշխանությունը ձեռնարկում է քայլեր՝ կուտակված հասարակական լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Դրանց արդյունավետությունը կախված է առաջին հերթին այն հանգամանքից, թե ինչքանով են այդ քայլերը համապատասխանում հասարակության ակնկալիքներին։ Եթե […]

«Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ Իրականում չեմ զարմանում, որովհետեւ տեսել եմ թերթիդ աշխատանքը տարիներ շարունակ, երբ մարդու վրայով հանիրավի անցնում էիր, մարդու արժանապատվության անմեղության կանխավարկածի վրայով էիր անցնում, երբ թերթիդ առաջին էջում շարունակաբար «լուսաբանում» էիր մի քստմնելի, զզվելի «ինֆորմացիա», դեռ էդ օրերից եւ դեռ […]

Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, մի՛ արա․ Վանեցյանը՝ Փաշինյանին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան  իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում իրականացվող «արշավին»: «Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է Արթուր Վանեցյանը:

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 596-ով, մահացել՝ 8 մարդ

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 596-ով:  Կորոնավիրուսից ապաքինվել է 3513 մարդ (+45), այս պահին բուժվում է 8052 (+543)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 252 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 183 (հունիսի 4-ին՝ 176), այլ պատճառներով՝ 69 (հունիսի 4-ին՝ 68): Մեկ օրում մահացել է 8 մարդ։

Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին․ «Ժողովուրդ»

«ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու […]

«Վիլլա» համալիրի տնօրինությունը հորդորում է վարչապետին չտարածել նման ապատեղեկատվություն

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման՝ «Վիլլա» ռեստորանը վարչապետի էջում գրել է. «Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,  «Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի