25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2020

«Աղետից դուրս գալու ելք կա ու այդ ելքը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականն է». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղետից դուրս գալու ելք կա ու այդ ելքը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականն է: Հրաժարական հանուն ժողովրդի ու Հայրենիքի փրկության»:

Հանրաքվեն չեղարկելը կեղծ օրակարգ է. օրական հարյուրավոր վարակակիրներ ունենք, ի՞նչ հանրաքվե. Մարուքյան

Հանրաքվեն չեղարկելու ճանապարհն այն է, որ Ազգային ժողովն ինքն իր որոշումը հետ կանչի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իրավաբաններ կան, որ ասում են՝ հնարավոր չէ հետ կանչել, բայց այս օրենքը որ ընդունվեց, արդեն հնարավոր է հետ կանչել: Ես կարծում եմ, որ կեղծ օրակարգ է: […]

Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը։ 1) ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այսօր ընդունված խայտառակ փաթեթը։ 2) Միաժամանակ, նույն կամ առանձին դիմումով ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ու անվավեր ճանաչել ԱԺ կողմից (իրականում՝ «Իմ քայլի» կողմից) ընդունված՝ Սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի դնելու մասին փետրվարի […]

Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ: Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում «պառ» ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» […]

Բա ուրիշ ի՞նչ ձեւ կա, երբ ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում». Բագրատյանն՝ իր աղմկոտ հայտարարության մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը և մասնավորապես «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հնչեցրած իր կարծիքների արձագանքներին, որտեղ ինքն ասել էր, որ եթե լիներ Ալիեւի տեղը 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա: Նա, մասնավորապես, նշել է. «Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից եւ երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում […]

Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք եւ հետքայլ անենք անդունդ տանող այս ճանապարհից. Փաշինյան

Այո, վարչական խստացումները կառավարության խնդիրն են, եւ ես անձամբ դրանով կզբաղվեմ, բայց ես մեզնից յուրաքանչյուրի մասին եմ ես խոսում: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին: «Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, դասղեկները, բանկերը, շուկաները, «Հայփոստը»: Հենա նախարարը միացավ, նայում […]

Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի, ոչ երբեք՝ Դանիելյանի նկատմամբ. Բագրատյան

Երեկ պարոն Դանիելյանն ասաց, որ իբրև թե ես ադրենալինի կարիք եմ զգում: Բացատրեմ, որ նման բան չկա. ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ոչ երբեք իր նկատմամբ, իր խոսքն իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին ուղղելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Չգիտեմ՝ ինքն ում նկատմամբ է զգում, ինչ կողմնորոշում ունի, բայց ես […]

Փաշինյանը պետք է հրաժարական տա. Վանեցյան

«Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է  ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ»,- քիչ առաջ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, […]

Եթե ուրիշ երկրում լինեիք, ձեզ կենդանի չէին թողնի՝ այստեղից դուրս գայիք. սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծռերին»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հունիսի 3-ին շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին դիմեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին։ «Գագիկ Մկրտչյանը որ այդ օրը վիրավորվեց, ոնց հասկացա, կազմակերպիչներն այստեղ նստած են։ Այդ օրերի ընթացքում որ իրենք գնդում են եղել՝ ոստիկաններ են զոհվել ու արդյոք իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի