25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2020

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝  Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ – Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ – Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու […]

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը առցանց հարթակում հարցում է անցկացրել «Հայաստանում համաճարակի տնտեսական հետևանքները և կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը» թեմայով: Հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով: Համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 25%-ը համարում է, որ կորոնավիրուսի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը լիովին արդյունավետ […]

Ալիևը վիճարկում է ՀՀ բուն գոյությունը․ հայտարարություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարություններին պետական մակարդակով չարձագանքելուն: Հայտարարությունում նշվում է. «Սույն թվականի մայիսի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթի ընթացքում մի շարք ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նշել է, որ ներկայումս աշխարհում «ուժի գործոնը առաջին պլան է մղվում», եւ դա […]

Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am

Politik.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանրագույն վիճակում է հայտնվել։ Կորոնավիրուսի համավարակը հատկապես հնարությանը ի ցույց է դրել իր, որպես կառավարիչ անկարողությունը։ Այս ընթացքում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարություններ է արել, որոնք իրական կոռուպցիոն սկանդալի վերածվեցին և այդ ամենի կիզակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։  Սեփական վարկանիշի գերության մեջ ընկած Փաշինյանի համար սրանք մահացու […]

«Նրանց սպանել է վարչախումբը»՝ քսան տարի անց․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ Կարծեմ 2000 թե 2001թթ․, երբ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթն իր առաջնորդողում հրապարակել էր վերջին տարիներին մահացած պետական, քաղաքական գործիչների լուսանկարները, մոտավորապես, հետևյալ գրառմամբ․ «Նրանց սպանել է վարչախումբը»։   Ցուցակում, բացի կասկածելի հանգամանքներում սպանված գործիչներ Հենրիկ Խաչատրյանից, Արծրուն Մարգարյանից և այլ գործիչներից, առկա էին նաև սրտի […]

Հանրաքվեն կչեղարկվի

Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:   ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվի հատուկ 24-ժամյա ռեժիմով: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի: «Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն […]

Կորոնավիրուսից մահացած պացիենտներից մեկը՝ 69-ամյա կին, ուղեկցող քրոնիկական հիվանդություններ չի ունեցել. ԱՆ

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 […]

Սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից

Մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։ Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ […]

Վարչապետը վարակակիր է եղել, ինձ թուղթ է փոխանցել, Մարուքյանը սուրճ է խմել, իմքայլականները կոնտակտի մեջ են եղել․ մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու․ Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ վերջինս նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։ «Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի