18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2020

Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում մայիսի 28-ին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3287 մարդ (+32), այս պահին բուժվում է 4772-ը (+395)։   Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 157 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 113, […]

Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելում են Սարդարապատի հուշահամալիր /տեսանյութ/

Այսօր՝ Առաջին Հանրպետության օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Սարդարապատի հուշահամալիր:  Նշենք, որ ամեն տարի այստեղ, ինչպես նաեւ Սփյւուռքում միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։ Թեեւ բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր են այցելում առանձին-առանձին, սակայն բոլորը դիմակով են: Առաջին Սարդարապատի հուշահամալիր է այցելել […]

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ […]

Արցախը հերթական անգամ համախմբվածության օրինակ դարձավ․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ հռչակման օրվա կապակցությամբ և խոնարհվում հմուտ զորականների, քաջ հայորդիների, ամբողջ ժողովրդի միասնական հերոսության առջև։ Այսօր հայկական երկու պետությունների համար լրջագույն մարտահրավերներից է Արցախի անվտանգության, անկախության հարցը, և այդ խնդրի արդարացի լուծման ճանապարհին կարևորագույն […]

ՀՀ հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու […]

Իշխանությունը շարունակում է ձևավորել «սրտի» դատավորների «թիմ»․ «Փաստ»

«Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։  Հետեւելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։  Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն […]

Ավարայրից Շուշի մեր հաղթանակների խորհուրդն է՝ լինել միասնական․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը […]

Փաշինյանը ապատեղակատվություն է տարածել՝ մոլորեցնելով հանրությանը․ Փաստահավաք

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, ցավոք սրտի, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ Ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք»։ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի