20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2020

Արցախում երդմնակալության ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը․ «Հրապարակ»

«Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ  պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն […]

Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է․ հերթը հասավ իմքայլականներին․ «Հրապարակ»

««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան,  Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, եւ ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։ Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է […]

ԱԺ-ն խնայում է լրագրողների հաշվին․ «Հրապարակ»

«Ազգային ժողովը որոշել է խնայողություն անել լրագրողների հաշվին։ Մինչեւ վերջերս ԱԺ անցակետում բոլորին անվճար դիմակներ էին բաժանում, այդ թվում՝ շենք մտնող լրագրողներին։ Երեկ անվտանգության աշխատակիցը մեզնից ճշտեց՝ լրագրո՞ղ ենք, թե՞ ԱԺ աշխատակից։ Պարզվեց՝ այսուհետ լրագրողները պետք է իրենք իրենց դիմակներն ունենան, ԱԺ-ն որոշել է միայն իր աշխատակիցներին դիմակ տրամադրել, լրագրողների վրա խնայում են։ Ի դեպ, […]

Իշխանությունը պատրաստվում է ևս մեկ վարկ վերցնել․ «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ համավարակային վիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ֆինանսներ ներգրավելու նպատակով գործող իշխանությունները ստիպված են նոր վարկային միջոցներ ներգրավել։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատում էր վարկային միջոցների ներգրավումը, հիմա նա այդ ամենը համարում է նորմալ ու բնական գործընթաց։  «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են, վերջերս հայտարարված վարկերից զատ, ևս մեկ […]

Հակառակորդի կրակոցից այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան․ «Հրապարակ»

«Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։ Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր […]

Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում․ «Ժողովուրդ»

«Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ […]

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետախուզվում են հետախուզման հիմքերը… Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ 1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը, 2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին […]

Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք ինձանից իսկապես սարսափում եք. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։ Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի