20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2020

Իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսցենտրիզմ․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները դրսևորում են քաղաքական բացառիկ էքսՑԵՆՏՐԻԶՄ. տարերայնություն, քաոսայինություն, անկանխատեսելիություն, ռեակցիոնիզմ, հուզականություն և հոգեկան անհավասարակշռություն։ Սրանք այն բնութագրիչներն են, որոնցից պետք է զերծ մնան պետական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները և որոնք անհամատեղելի են պետության բարձրագույն իշխանության հետ։ Քաղաքական էքսՑԵՆՏՐԻԶՄԻ անվիճելի առաջնորդը Նիկոլ […]

ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել. 168.am

168.am-ը գրում է. Մեր տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել: Մեր տեղեկություններով` ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի […]

Մինչև հունիսի 3-ը Սևան ելումուտը կարգելվի. պարետի նոր որոշումը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ. «1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու […]

ՄԻՊ արձագանքը՝ Կապան ոստիկանության զորքեր տեղափոխելուն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատանքներն իրականացրել է արտակարգ ռեժիմով: Կապանում վաղ առավոտից գործում է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ: Ոստիկանությունում և […]

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով. Փաշինյան

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ լուսանկար հրապարակել:      

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյնաը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»:

Քաջարանի քաղաքապետի և շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի