23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2020

«Նիկոլի ընտանիքը հիմա թիրախավորված է․․․Այո, թիրախավորված է, բայց , գործում է հայտնի ժողովրդական խոսքը՝ քո սրած բիզը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի դիտարկում երեկվա լրահոսից եւ գրառումներից Առաջին հերթին՝ Տաթեւիկ Ռեւազյանին սրտանց եւ սիրով շնորհավորում եմ առաջնեկի ծննդյան կապակցությամբ, մայրանալը հրաշք է, որ ամեն մեկին չի տրվում, ապրի Տաթեւիկը։ Ինչպես մենք ենք օրհում՝ թող երջանիկ բալիկ մեծանա, հորով-մորով մեծանա։ Հաջորդը՝ մերժում եւ դատապարտում եմ […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։    

Ռեստորանային ոլորտի աշխատողները պարետատան հետ քննարկումներ կունենան. Ակցիան ավարտվեց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ռեստորանային ոլորտի աշխատողները հինգ հոգուց կազմված խումբ կձևավորեն ու պարետատան հետ քննարկումներ կունենան։ «Քննարկումներն ավելի տեղին է, որ պարետատան համապատասխան մարդկանց հետ ընթանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանդիսավար Վարդան Խաչատրյանը։ Այսօրվա ակցիան կդադարեցնեն մինչև պարետատան հետ հաջորդ քննարկումը։

Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել. Անդրանիկ Թեւանյան

Մենք պետք է հասնենք նոր որակի իշխանության ու առաջնորդության։ Հասնենք ոչ թե հրաժարական պահանջելով, այլ հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով փոփոխություն պարտադրելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքը բավական նյարդային էր։ Դժվար է ասել, թե […]

Վրաստանում այլևս արտակարգ դրության և պարետային ժամի անհրաժեշտություն չկա. Գախարիա

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Նա նաև քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին և մասնագետների հանձնարարականներին հետևել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո: «Մենք պետք է հասկանանք, որ մեր […]

Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվածների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը եւ ազատությունից զրկում իրենց ընդդիմախոսներին՝ իբրեւ թե բողոքի ակցիա իրականացնելու համար։ «Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն ազատությունից զրկվածների մոտ։ […]

«Ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստները բերման ենք ենթարկվել». Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստները քիչ առաջ բերման ենթարկվեցինք Ոստիկանության կենտրոնի բաժանմունք»:    

Կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի