25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2020

«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն: Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու, փռելու» կոչերով: Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական […]

Իրար հաջորդող ընդմիջումները չեն հանդարտեցնում խորհրադարանի կրքերը

Մայիսի 8-ին Ազգային ժողովում շարունակվում էր կառավարության կատարողականի ներկայացումը։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում կրքեը թեժացան, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց, ինչին պատասխանեց Մարուքյանը, որին հետևեց ծեծկռտուք։ Կատարվածից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց կարճ ընդմիջում, սակայն իրավիճակը չշտկվեց։ Նորից տեղից եղան տարբեր բացականչություններ, ելույթի պատրաստվող Էմդոն Մարուքյանն էլ պատասխանեց։ ԱԺ նախագահը նորից […]

Ծեծկռտուք՝ ԱԺ նիստերի դահլիճում. ձեռնամարտի բռնվեցին Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան դահլիճում գտնվող բոլոր ներկաները, այդ թվում՝ կառավարության անդամները: Իսկ վիճաբանությունն սկսվեց այն պահին, երբ Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի ելույթի պահին վերջինիս «հոպար» անվանեց:   «Ես Ձեր համար հոպար չեմ», – […]

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 145-ով, գրանցվել է մահվան 2 դեպք

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 145-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3029-ի: Ապաքինվել է 1218 մարդ, այս պահին բուժվում է 1758-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 43 դեպք կա և մահվան 10 անուղղակի դեպք:        

Չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր․ նախարարի ազատման իրական պատճառը․ «Իրատես»

«Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սրտնեղած է հեռացել. իշխանությունը չի գնահատել իր ու իր թիմի` առանց «լայքերի» աշխատանքը: «Մեր աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան եւ հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,- հրաժեշտի իր խոսքում, մի քանի տասնյակ ձեռքբերումներ թվարկելով, արձանագրել է նախկին նախարարը: Գրիգորյանի […]

Սննդամթերքն ապրիլին թանկացել է․ «Ժողովուրդ»

«2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3 % գնանկում, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ 1.8 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9 %-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ […]

Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ռազմական գործողությունն անցկացվեց 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում առաջացավ Արցախյան ազատագրական պատերազմում։ Գործողությունն իրականացվեց 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի […]

«Կլասիկ» սրճախմության գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է․ «Իրատես»

««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո: Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է […]

Փաշինյանը որոշել է պատժել ՍԴ նախագահի ընկերոջը․ «Հրապարակ»

«Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի