25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2020

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատմել են հետագա քայլերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատմել են հետագա քայլերի մասին: Ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նոր բողոք է ուղարկել ՄԻԵԴ, պարբերաբար տեղեկություն է փոխանցվում դատական գործընթացի ընթացքի եւ նախկին նախագահի իրավունքների պաշտպանության հետ կապված: Փաստաբան Արամ Վարդեւանյանը կապի մեջ է երկրի օմբուդսմենի հետ: «Մարդու իրավունքների՝ մասշտաբային առումով աննախադեպ խախտում […]

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Այս մասին հայտնում են Արցախի […]

Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Не выдержала душа поэта… Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին, ընդորում պատկերավոր բառապաշարով և ոչ ամենևին Նախագահին հարիր։ Եթե խոսվում է վիրուսային պատերազմից և պատերազմի կանոններից առհասարակ, նախ թող ինքը՝ իր նույն պատկերավոր բառապաշարով […]

Առաջին նախագահը չի նկատում՝ իրավիճակի սրման առաջամարտիկը Փաշինյանն է․ քաղաքագետ

Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որն այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն է։ Առաջին նախագահը չի նկատում (մանիպուլացնում է?) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սևերի» ու «սպիտակների» բաժանելու […]

Լևոն Տեր-Պետրոսյանի` «Ребята, давайте жить дружно» կոչը միակողմանի է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տապալված facebook-յան ասուլիսից հետո գործի անցավ «ծանր հրետանին»… Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածով է հանդես եկել և կոչ է արել այս օրհասական պահին բոլոր քաղաքական ուժերին կանգնել գործող իշխանությունների կողքին՝ ներկայացնելով 6 կետից բաղկացած անհրաժեշտ քայլերի ծրագիր… Պարոն Տեր-Պետրոսյանի առաջարկը շատ ակտուալ է, […]

«Պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի […]

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:Ընդհանուր առմամբ զգուշավոլավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի […]

«Ի՞նչն է այսքան մտահոգել առաջին նախագահին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ նորից ու դարձյալ ՀՀ առաջին նախագահը իրականությունը փորձեց տեղավորել ծուռ հայելիների մեջ, ի՞նչու փորձեց խոսել ոչ արդարամիտ, իրականությունը աղավաղելով, ի՞նչու ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի դադարեցման մասին խոսեց այն պահին, երբ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կընդունի հրավերը։ Ինչի՞ց վախեցան, ի՞նչն է […]

Հետևում են ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլև թիմակիցներին․ Հրապարակ

«Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներից մինչեւ արտախորհրդարանական գործիչներ սկսել են օգտվել «Սիգնալ» եւ «Տելեգրամ» կապի միջոցներից: Սա նշանակում է, որ ոչ միայն ընդդիմադիրներն են մտահոգված նման վերահսկողությունից, այլեւ իրենք՝ իշխանականները։ Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետեւում, այլեւ սեփական թիմակիցներին»։ Այս եւ այլ հրապարակումներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի