24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 31, 2020

«Ընդդիմացան».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմացան Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Հիշեցնենք, որ այս փաթեթով նախատեսվում էր նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։ Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, նախագծի ընդունմանը պետք էր 67 ձայն։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն […]

Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց դիահերձման արգելքի մասին օրինագիծը

Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների կատարելու նախագիծը՝ հետագա քննարկումների համար: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում  հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով: Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին:

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտարարեց, որ իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել և առնվազն 10 օրով ստիպված են երկարացնել խստացված սահմանափակումները:

Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը

Այսօր` մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:  Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներկայիս դժվարին պայմաններում տնտեսության գործունեությունը` նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների […]

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 50,534 ընտրող (կամ ընտրողների 48,3 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 17349 ընտրող (2 44.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:   Ասկերանում ընտրությանը մասնակցել է 6919 ընտրող (57.2 տոկոս), ընտրելու […]

Մհեր Գրիգորյանն առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և […]

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, […]

Անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը չընդունվեց

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրո, նախագծերի փաթեթը չընդունվեց։  «Այսօր ընդդիմությունը իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված